Եթե ՀՀ-ն կարողանար իր անվտանգությունն ապահովել, Ռուսաստանը չէր լինի ՀՀ անվտանգության երաշխավոր․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Դեռևս 2018 թվականից Հայաստանի իշխանության դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարություն չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. դա սխալ բանաձև է, այդ ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ ժողովուրդը,- նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ ՌԴ խաղաղապահների ներկայությունն այդ անվտանգության կարևոր պայմաններից մեկն է, նաև հարցին, թե արդյոք Հայաստանն Արցախի երաշխավորի դերում է գնում բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ։

«Մենք բանակցում ենք նաև այն մասին, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն ԼՂ հայության և Ադրբեջանի միջև, այսինքն՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև: Դա բանակցությունների թեմաներից մեկն է:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի՝ ԼՂ անվտանգության երաշխավորը լինելուն, ապա նաև իմ ստորագրությամբ են ՌԴ խաղաղապահները մուտք գործել ԼՂ: Եվ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման միջոցների ու մանդատի մասին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են փաստաթուղթ․․․ Նրանք դա ստորագրել են և չեն ասել՝ եկեք տեսնենք Ադրբեջանը ստորագրում է, թե ոչ, նոր մենք ստորագրենք: Նաև սրանով է ՀՀ-ն անվտանգության երաշխավորի իր դերը կատարում:

Եթե գնանք ավելի առաջ, ապա ՀՀ-ն ԼՂ անվտանգության երաշխավորն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է: Հետևաբար, երբ ասում են՝ Հայաստանը սկի մեր անվտանգությունը չի կարողանում ապահովել… Այս տրամաբանությամբ եթե Հայաստանը կարողանար իր անվտանգությունն ապահովել, մենք մեր անվտանգության հիմքում այն բանաձևը չէր լինի, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այո՛, դրանք բարդ հարցեր են, և հարցերի բարդության պատճառով է, որ ուղղակի 1,2,3 գործողություններով հնարավոր չի լինելու լուծել դրանք»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։