Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին. ՀՀ ԳԱԱ

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին: Այս մասին են փաստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactylus Eschscholtz, 1823) Սևանա լիճ է ներմուծվել 1980-ական թվականների վերջին և, գտնելով իր գոյության համար նպաստավոր պայմաններ, դարձել է արդյունագործական օբյեկտ։ Սակայն խեցգետնի թվաքանակը տարեցտարի կրճատվում է պաշարների վատ կառավարման և պոպուլյացիայի շրջանում տարածված հիվանդությունների հետևանքով։

Խեցգետնի ընդհանուր զանգվածը Սևանա լճում 2021թ․ կազմել է մոտ 78 տոննա, որից Մեծ Սևանի տարածքում 1 հեկտարում խեցգետնի կենսազանգվածը կազմել է 1կգ 60գ, Փոքր Սևանում՝ 653 գ։ 2020թ. համեմատ պաշարները նվազել են 27 տոննայով։ 2020թ․ Մեծ Սևանի տարածքում 1 հեկտարում խեցգետնի կենսազանգվածը կազմել է 1կգ 220գ, Փոքր Սևանում՝ 1,5 կգ։

Խեցգետնի պոպուլյացիայի անկման պատճառներից է անօրինական որսը: Սևանա լճում շարունակվում է խեցգետնի անօրինական որսը, որի ընթացքում օգտագործվում են զսպանակավոր և չինական հարմոնաձև խեցգետնորսիչներ։ Չինական հարմոնաձև խեցգետնորսիչներ են օգտագործվել Շորժայի, Ծովազարդի և Ծովինարի տարածքներում, որտեղ որսաբաժնում ոչ արդյունագործական, փոքր կենդանիների թիվը կազմել է 44-87 տոկոս։ Զսպանակավոր որսագործիքներում ոչ արդյունագործական չափի կենդանիների մասնաբաժինը տատանվել է 25.6-59 տոկոսի սահմաններում։ Զսպանակավոր խեցգետնորսիչների միջին որսունակությունը (գ/օր) Փոքր Սևանում 2020թ․ համեմատ նվազել է մոտ երկու անգամ։

«Սևանա լճի խեցգետնի պոպուլյացիայի վիճակը շարունակում է վատանալ: Այս կենսառեսուրսը կանգնած է ոչնչացման եզրին»,- ասաց ծրագրի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը։ Նա նշեց, որ լճի հատակում օրգանական նյութի կուտակման արդյունքում թթվածնային պայմանների վատացումը սահմանափակել է խեցգետինների տարածման սահմանները։ Խեցգետինները հիմնականում կենտրոնացված են 3-15մ խորություններում:

2018թ-ից խեցգետնի թվաքանակի կտրուկ անկման պատճառներից է նաև պոպուլյացիայում սկսված ժանգախտ քրոնիկ սնկային հիվանդությունը, որն ակտիվորեն զարգանում է գյուղատնտեսական և կենցաղային հոսքաջրերով աղտոտված ջրակալներում։

«Սևանա լճում խեցգետնի հիվանդ առանձնյակներն առաջին անգամ հայտնաբերվել են 2017թ-ին։ Խեցգետինների շրջանում հիվանդության զարգացումը համընկել է լճի «ծաղկման» երևույթների ակտիվացման հետ։ Հիվանդության հետևանքով կենդանիների խեցու վրա հայտնվում են սև և կարմրավուն հետքեր, որոնք այրվածք են հիշեցնում: Որսաբաժնում հիվանդ կենդանիների մասնաբաժինը կազմել է մոտ 10-11 տոկոս։ Ծովագյուղի տարածքում գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը՝ 21,7 տոկոս։ Ընդ որում, համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել արու խեցգետինների շրջանում, ինչը խոսում է վերջիններիս համեմատաբար պակաս կենսունակության մասին։ Նորադուզի տարածքը շարուն