Պետք է հաշվի առնել, որ իշխանություն-հանրություն հարաբերությունները նույնպես անվտանգության կարևոր կոմպոնենտ են. վարչապետը ներկայացրել է ՊՊԾ պետին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողներին և աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանին կատարած աշխատանքի համար և Գրիգորի Հայրապետովին մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: 

«Պետական պահպանության ծառայությունը չափազանց կարևոր դեր ունի մեր երկրի անվտանգության ապահովման գործում, և կարծում եմ, սա հասկանում ենք բոլորս: Պետք է խոստովանել, որ այս տարիների ընթացքում ծառայությունը կայացման լուրջ ճանապարհ է անցել: Հույս ունեմ, որ այդ ճանապարհը կշարունակվի և Պետական պահպանության ծառայությունն իր առջև կդնի ծառայության մակարդակը շարունակական և հետևողականորեն բարձրացնելու խնդիր ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու, այլև ՀՀ քաղաքացիներին հնարավորինս քիչ անհանգստություններ պատճառելու առումով: Սա պակաս կարևոր չեմ համարում, որովհետև կարծում եմ, որ իշխանության և հասարակության փոխհարաբերությունների մեջ սա չափազանց կարևոր նրբություն է: Իհարկե, անվտանգություն ապահովող մեր գործընկերները շատ կարևոր առաքելություն են կատարում, բայց այդ ընթացքում պետք է հաշվի առնեն, որ իշխանություն-հանրություն հարաբերությունները նույնպես այդ անվտանգության կարևոր կոմպոնենտն են»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: 

Կառավարության ղեկավարը նշել է, որ Գրիգորի Հայրապետովը Պետական պահպանության ծառայության ակունքներում կանգնած անձանցից է և հույս հայտնել, որ նրա նշանակմամբ ծառայությունը նոր շունչ, էներգիա և տրամադրություն կստանա: 

Հրաչյա Հարությունյանը շնորհավորել է Գրիգորի Հայրապետովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան ու ծառայության բոլոր ներկայացուցիչներին մաղթել անփորձանք ծառայություն: 
Իր հերթին, Գրիգորի Հայրապետովը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և համոզմունք հայտնել, որ ծառայության առջև դրված բոլոր խնդիրները կլուծվեն ՀՀ օրենսդրության սահմաններում, ճիշտ և ժամանակին: