Ո՞ւր և ինչպե՞ս դիմել անպտղության հաղթահարման ծրագրին մասնակցելու համար. ԱՆ-ն պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանում արդեն 5 բժշկական հաստատություն անպտղության հաղթահարման ընդլայնված ծրագրի շրջանակում պատրաստ է ընդունել շահառուներին։ «Նոր փոփոխություններ՝ ՀՀ ԱՆ անպտղության հաղթահարման պետական ծրագրում» թեմայով այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը՝ մանրամասներ ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարության անպտղության հաղթահարման պետական ծրագրում նոր փոփոխությունների մասին ։

«Ծրագրում ներառվել են  մինչև 36 տարեկան 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ բոլոր կանայք՝ անկախ նրանց կարգավիճակից և բնակավայրից: Նախկինում սա վերաբերում էր միայն սահմանամերձ շրջաններում բնակվողներին, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, սոցանապահովներին և հաշմանդամություն ունեցող կանանց: Այս բոլոր խմբերը վերացել են»,-ասաց նա՝ հավելելով, որ այսպիսով մինչև 36 տարեկան անզավակ, առաջնային անպտղություն ունեցող բոլոր կանայք կարող են օգտվել ծրագրից:

Այս խմբի համար սահմանվել է ամբողջական փաթեթ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, մինչև արհեստական սերմնավորումը և բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները, ներարգանդային սերմնավորման փորձերը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը՝ 100 տոկոս ֆինանսավորմամբ և երկրորդ փորձը՝ պետության 50 տոկոս մասնակցությամբ:

Սահմանվել է նաև երկրորդ խումբ՝ 36-42 տարեկան կանանց համար: Նրանց համար փաթեթը ներառում է միայն սերմնավորման փորձերը: Առաջին անգամ որպես ծրագրի շահառու են ներառվել նաև երկրորդային անպտղություն ունեցող զույգերը՝ 20-36 տարեկան սահմանամերձ բնակավայրերի այն բնակիչները, որոնք ունեն 1 երեխա: Ծրագրով նրանց հնարավորություն է տրվում ունենալ երկրորդ երեխա: Նրանց տրամադրվող փաթեթը ներառում է անպտղության պատճառագիտության որոշումը, ներարգանդային սերմնավորումը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը:Այս դեպքում, այսինքն, հետազոտություններն անվճար չեն:

Փաշայանն ընդգծեց՝ ծրագրի շահառու դառնալու համար նախարարություն դիմելու կարիք չկա: Շահառուն նախ պետք է ընտրի ցանկալի կլինիկան, դիմի, մնացած գործընթացը կատարվում է նախարարության և կլինիկայի միջև: Կլինիկայում ձևավորված հանձնաժողովը որոշում է քաղաքացու կարիքները:

Այսօր պետպատվեր է գործում 5 կլինիկայում՝  Շենգավիթ ԲԿ-ում, Աստղիկ ԲԿ-ում, Մոր և մանկան գիտահետազոտական ինստիտուտում (Մարգարյան հիվանդանոց), «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոնում և Հանրապետական ծննդատանը: Չի բացառվում, որ տարվա ընթացքում դրանց թիվն ավելանա, բուժհաստատությունները կարող են դիմել պետպատվեր ստանալու համար: Կլինիկաներն արդեն պատրաստ են ընդունել շահառուներին ու հերթագրել: Եթե քաղաքացին դիմել է մինչև 36 տարին լրանալը, նա պահպանում է շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը:

«Ոչ ոք առանց բուժօգնություն ստանալու չի մնա, քանի որ նույնիսկ այն պարագայում, եթե այս ֆինանսական տարվա ընթացքում չկարողանան բուժօգնություն տրամադրել, իրենք 2 տարի ունեն, որ ստանան բուժօգնությունը»,-վստահեցրեց Փաշայանը:

Նշենք, որ 2019-ի սեպտեմբերից մեկնարկած ծրագրի շրջանակներում առ այսօր ծնվել է 253 երեխա:

Մանրամասները՝ տեսանյութում։