Ինչու էին պարտադիր կուտակայինին նախկինում դեմ, հիմա՝ կողմ․ Էդմոն Մարուքյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի կիսում տեսակետը, որ երեկ Կառավարությունում բանավեճ է ծավալվել Արծվիկ Մինասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև․ «Նորմալ է, քննարկում էր։ Կառավարությունն ունի երկու տարբերակ՝ կա՛մ կոմիտեների նիստում կազմակերպել քննարկում, հետո գնալ բաց նիստ, կա՛մ՝ անել այն, ինչ որ տեղի ունեցավ երեկ։ Ես կարծում եմ, որ կա՛մ կոմիտեի նիստում չեն քննարկել, կա՛մ քննարկել են, բայց հարցը մինչև վերջ սպառված չի եղել»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորն՝ անդրադառանով պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ Կառավարությունում տեղի ունեցած քննարկմանը։ 

Ըստ պատգամավորի՝ Կառավարությունն այժմ ունի վստահության շատ բարձր նիշ, իսկ այն, որ համակարգի վերաբերյալ կան տարակարծություններ, բնական է։

«Օրենքը կգա խորհրդարան, և կքվեարկենք այնպես, ինչպես Կառավարությունն է քննարկել»,-ասաց Էդմոն Մարուքյանը։ 

Ճշտող հարցին՝ տեղին էր արդյոք վարչապետի դիտարկումը, որ այլ կարծիք չի հանդուրժելու, պատգամավորը նկատեց, որ Կառավարությունում խոսքը եղել է թիմային պատասխանատվության մասին, իսկ հետագայում էլ նախարարները կկարողանան իրենց տեսակետները հայտնել․ «Ես չեմ կարծում, որ Մանե Թանդիլյանը կարող է ունենալ կարծիք և դա վախենալ ու չարտահայտել»,-ասաց պատգամավորը։ 

Հարցին՝ ինչու էր իր թիմն ընդդիմություն եղած ժամանակ դեմ այս համակարգին՝ պատգամավորը պատասխանեց, որ դեմ էին, քանի որ այն քաղաքական ուժը, որը ներդրել էր պարտադիր կուտակայինը, վստահություն չէր վայելում։

Մանրամասները՝ տեսանյութում։