Մեղադրական դատավճիռ՝ քննիչի կողմից գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականի դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ և մեղավոր ճանաչել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի նախկին քննիչ Վ.Գ.-ին՝ գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու համար: Վերջինիս նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք՝ հանցանք կատարելու պահին նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով՝ (մեկ միլիոն քսան հազար դրամ)․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում հիմնավորվել է, որ նախկին քննիչ Վ.Գ.-ն, նշված պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հանդիսացել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ: Ի թիվս այլնի՝ նա պարտականություն է ունեցել նաև ներկայացնել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր: Մինչդեռ 2020 թվականի հուլիսի 29-ին, ազատվելով պաշտոնից, Վ.Գ.-ն սահմանված ժամկետում՝ 30 օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը:

Վերջինս հայտարարագիրը չի ներկայացրել նաև հետագայում՝ Հանձնաժողովի կողմից համապատասխան ծանուցում ստանալուց հետո, ինչի արդյունքում 2021 թվականի սեպտեմբերի 2-ին Հանձնաժողովը որոշել է Վ.Գ.-ի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սակայն նախկին քննիչը, պատշաճ ծանուցված լինելով վարչական տույժի կիրառման մասին, դրանից հետո ևս սահմանված 30 օրվա ընթացքում դիտավորությամբ չի ներկայացրել հայտարարագիրը:

Ելնելով քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցներից՝ վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Վ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում և 2022 թվականի սեպտեմբերի 5-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան:

Այս կապակցությամբ Դատախազությունը տեղեկացնում է նաև, որ գույքի և եկամուտների հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու արարքի քրեականացումից (09.06.2017 թվականից) ի վեր՝ այդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական վարույթներից երեքն ուղարկվել է դատարան. դրանցից երկուսով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ: