Հունվարի 3-ի դրությամբ՝ թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտ ունենք. Ռոմելլա Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
Բոլորը

Հայաստանում այս պահին դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն: Եվրոպական տարածաշրջանի 33 երկրում նկատվում է գրիպի տարածվածության բարձր ակտիվություն: Այս մասին «Գրիպի և սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը Հայաստանում» թեմայով ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառվում է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը, սակայն ՌԴ-ում և Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակը, որը ծանր ընթացք ունի:

«Եթե ժամանակին չդիմել բժշկական օգնության և սպասարկման, վիրուսը կարող է մահվան հանգեցնել: Գրիպ A տեսակն ավելի շատ խոցում է երեխաներին»,-նշեց Աբովյանն ու տեղեկացրեց՝ ըստ վիճակագրական տվյալների՝ հունվարի 3-ի դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում կա թոքաբորբով հոսպիտալացված 209 բուժառու: Նրանցից 127-ը՝ շուրջ 60 տոկոսը, 0-18 տարեկան է:

Աբովյանն ընդգծեց՝ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում կա 55 պացիենտ: Նրանցից 47-ը 0-18 տարեկան երեխաներն են: Հիվանդանոցների բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 բուժառու: Նրանց 96 տոկոսը 0-ից 18 տարեկան պացիենտներն են:

Մանրամասները՝ տեսանյութում։