Ամանորի գիշերն Արցախում հրդեհի վերաբերյալ 4 կանչ է գրանցվել. ԱԻՊԾ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ամանորի գիշերը հրդեհի վերաբերյալ 4 կանչ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն: Եվս մեկ հաղորդում կեղծ է եղել։

Հունվարի 1-ին ժամը 03։58-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 13ա հասցեում բնակելի տան տանիքից ծուխ է ելնում և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը։

Անմիջապես կանչի վայր մեկնած հրշեջ փրկարարները ձեռքի և տեխնիկական միջոցներով իրականացրել են շիջման աշխատանքներ և կրակը չի տարածվել ամբողջ բնակարանում։

Մասնակի այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող առանձնատան խոհանոցի և ննջասենյակի առաստաղը։

Դեկտեմբերի 31-ին ժամը 22։16-ին, ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել` Ստեփանակերտ քաղաքի Կոմիտաս փողոցում բռնկված հրդեհի մասին։

Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները աղբանոցում բռնկված հրդեհը լիամարել են ժամը 23։08-ին և կանխել կրակի տարածումը հարակից ենթատարածքներում։

հրդեհի վերաբերյալ ևս մեկ ահազանգ ստացվել է 22։42-ին` Հեքիմյան փողոցի 7/147 հասցեում։ Ծառայության հրշեջ փրկարար մասի 2-րդ` հերթապահ պահակախմբի անձնակազմը կրակը մարել է ժամը 23։06-ին։
Այրվել է 4×4մ աղբ և չոր խոտատարածք։

Աղբանոցում և չոր ենթատարածքում բռնկված հրդեհի վերաբերյալ հաղորդումներից մեկը գրանցվել է ժամը 23։09-ին` Թումանյան փողոցում։ Աղբարկղերում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 23։24-ին։

Հրդեհների վերաբերյալ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։