Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարության հերթական փոփոխությունն արտացոլում է ՌԴ ՊՆ-ում տարաձայնությունները․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն իր ամենօրյա զեկույցում մեկնաբանել է Ուկրաինայում Ռուսաստանի Զինված ուժերի Արևմտյան խմբի հրամանատարի փոփոխությունը․ ամենայն հավանականությամբ, Արևմտյան ուժերի խմբի հրամանատարությունը ստանձնելու է գեներալ-լեյտենանտ Եվգենի Նիկիֆորովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա կդառնա զորքերի այս խմբավորման առնվազն չորրորդ հրամանատարը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո և կփոխարինի գեներալ-գնդապետ Սերգեյ Կուզովլևին, որն այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը երեք ամիս առաջ։

Բրիտանական հետախուզությունը հիշեցնում է, որ որպես Ռուսաստանի Զինված ուժերի Արևելյան խմբի շտաբի պետ՝ ներխուժման առաջին շաբաթներին Նիկիֆորովն ակտիվորեն ներգրավված էր օդադեսանտային զորքերի ձախողված փորձի պլանավորման մեջ հյուսիս-արևմուտքից՝ Չեռնոբիլի տարածքով դեպի Կիև հարձակման գործում։

Նշվում է, որ ներկայում խմբի առջև առաջադրանք է դրված պահել Ռուսաստանի աջ թևը՝ Լուգանսկի շրջանի տարածքը Կրեմմենայի ու Սվատովոյի շրջանում։ Քանի որ կողմերից որևէ մեկը կարող է հարձակման փորձ կատարել այդ տարածքում, Նիկիֆորովը կստանձնի կարևոր օպերատիվ դեր հակամարտությունում:

Ըստ բրիտանական հետախուզության՝ ռուս բարձրաստիճան սպաների շարունակվող փոփոխությունը, հավանաբար, արտացոլում է ՌԴ ՊՆ-ում առկա տարաձայնությունները պատերազմի հետագա վարման վերաբերյալ։

Էմմա Չոբանյան