Բաքուն բողոք է հայտնել UNICEF-ին՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված հայտարարության համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UNICEF-ի Բաքվի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժին, որտեղ նրան Բաքվի դժգոհություն են փոխանցել, հայտնում են տեղական քարոզչական լրատվականները։

Նշվում է, որ հանդիպմանը կառույցի ներկայացուցչին ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել UNICEF-ի Երևանի գրասենյակի հայտարարության «անընդունելիության» վերաբերյալ։ Ընդգծվել է, որ կառույցի Երևանյան գրասենյակի ղեկավարը, իբր, գերազանցել է իր մանդատն ու լիազորությունները։

Ըստ ադրբեջանական կողմի՝ UNICEF-ի գրասենյակը և Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը, իբր, ընդունել են կառույցի երևանյան գրասենյակի ղեկավարի «կողմնակալ հայտարարությունները»։

Ի դեպ, ուշագրավ է, որ UNICEF-ի Բաքվի գրասենյակի ղեկավարը կանչվել է ոչ թե ԱԳՆ, այլ նախագահի աշխակազմ։

Հիշեցնենք, որ կառույցը հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված։

«Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների վրա: Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են նրանց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաև ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից»,-ասվում է հայտարարության մեջ։

UNICEF-ը վերահաստատել էր նաև նախորդ պայմանավորվածություններին համապատասխան Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը։

Էմմա Չոբանյան