Կարևորվել է ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերի շարունակականությունը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց ԵՄ ներկայացուցիչներին` Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
 
Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորեց ԵՄ և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցության ծրագրերը։ Աշոտ Հակոբյանը ընդգծեց ՎԶԵԲ և Եվրոպական ներդրումային բանկերի ֆինանսավորմամբ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» 3-րդ տրանշի իրականացումը և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի վերականգնման ծրագիրը: 
 
Նախարարը միաժամանակ նշեց, որ ակնկալում է համագործակցություն ոչ միայն ճանապարհաշինական, այլև նախարարության լիազորությունների շրջանակում գտնվող այլ ոլորտներում։
 
Վասիլիս Մարագոսը նախարարին փոխանցեց նախորդ տարի մշակված համագործակցության պլանը, որի շուրջ երկկողմ աշխատանքային խմբերը քննարկումներ պիտի ունենան և հաստատվի համագործակցության վերջնական ծրագիրը` արտացոլելով և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ գործակցության պլանը։
 
ՀՀ կառավարության հետ ՏՏ ոլորտում համագործակցության առումով ԵՀ ներկայացուցիչը նշեց նոր «Թումո» կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը նախատեսված կլինի ուսանողների համար և կհամագործակցի բիզնես սեկտորի հետ։
 
Կողմերը քննարկեցին նաև ճանապարհային անվտանգության ուղղությամբ կատարվող ծրագիրը` անդրադառնալով համագործակցության շարունակականությանը։