Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտելու մեջ

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

ԱՄՆ-ը Հունաստանի և Կիպրոսի հետ կապված իր քայլերով բացահայտ խախտում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչի մասին Անկարան հստակ հայտարարել է Վաշինգտոնին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Հունաստանին զենք մատակարարելու՝ ԱՄՆ-ի քայլերը, գրում է Անադոլու գործակալությունը։

Չավուշօղլուի խոսքով՝ թեև Վաշինգտոնն այլ բան է ասում Անկարային, Թուրքիան «սկսում է փաստերից»։

«Հունաստան զենքի զանգվածային մատակարարումներն ուժերի հավասարակշռության խախտման հստակ ցուցիչ են։ Նույնը կարելի է ասել և Կիպրոսի հունական համայնքի մասին, որի նկատմամբ ԱՄՆ-ը մեկ տարով չեղարկել է զենքի մատակարարման էմբարգոն»,- ասել է թուրք նախարարը։

Նա նաև նշել է, որ Անկարայի դիմումին ի պատասխան՝ Վաշինգտոնի նման քայլի պատճառների, թուրքական կողմին  «մատնանշում են կղզու հունական համայնքի քայլերը փողերի լվացման կանխարգելման ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցելու ուղղությամբ»։

«Նման համագործակցության պատասխանը պետք է լինի զենքի մատակարարման թույլտվությո՞ւնը։ Ինչի՞ համար և ո՞ւմ դեմ։ Կիպրոսի թուրքերի դեմ»,- ասել է  Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան