Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. դատարանը մերժեց գրավի դիմաց փոխել խափանման միջոցը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել չփոխել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։ Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Տոնոյանին ազատ արձակել 35 միլիոն դրամ գրավի դիմաց։ Դատարանը որոշման հիմքում կրկին դրել է վկաների վրա ճնշում գործադրելու հանգամանքը.

«Խափանման միջոցի փոփոխման միջնորդության հիմքում նշել էինք, որ նախկինում մերժման հիմք դարձած գրավոր և մյուս ապացույցների հետազոտման փուլն ավարտված է, իսկ վկաների խոչընդոտելու հավանականությունը՝ բացակայում է, սակայն դատարանը կրկին նույն հիմքն է մատնանշում և, արդեն չգիտեմ որերորդ անգամ, մերժում ազատ արձակել Դավիթ Տոնոյանին»,- ասաց պաշտպան Հովհաննիսյանը։

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն իրենց հնարավորություն է ընձեռնվել 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել «մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները»։

«Հիմնավորել ենք հրթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն ու օրինականությունը, մեղադրվող պաշտոնյաների՝ իրենց լիազորությունների սահմաններում կատարված գործողությունների իրավաչափությունը, խնդրո առարկա հրթիռների տեխնիկական նորմերին, պահանջներին և պահպանման ժամկետներին համապատասխանությունը, ինչպես նաև նախաքննության ընթացքում կատարված ապօրինությունները, անճշտությունները և ուղղորդված շտապողականության փաստերը»,- նշեց պաշտպանը։

Հիշեցնենք՝ 2018-ից մինչ 44-օրյա պատերազմի ավարտը պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Տոնոյանն ու բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ (Պատրոն Դավո) մեղադրվում են շուրջ 4,7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Ըստ մեղադրող կողմի, 2018 թվականին բանակի համար ձեռք են բերվել ավելի քան 4 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներն, որոնք հնարավոր չի եղել կիրառել պատերազմի ընթացքում։ Հենց այդ գործարքի հետևանքով պետությունը միլիոնավոր դոլարների վնաս է կրել։

Գործի քննությունը լրագրողների համար դռնփակ ռեժիմով էր անցկացվում, պաշտպանական կողմն ամբողջ ընթացքւմ հրապարակային դատավարություն էր պահանջում՝ պնդելով, որ այս քրեական գործը պետական գաղտնիքներ չի պարունակում։ Դատարանն այս միջնորդությունը միայն մեկ անգամ է բավարարել. նիստը 1 ժամ դռնբաց է կայացել։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղական Ստեփան Գասլտյանը ու ևս երեք անձ։

Ամիսներ առաջ վերաքննիչ դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին։ Ազատության մեջ է նաև գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, որը ծանր նյութական հետևանքներ է առաջացրել։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը փոխելու բոլոր միջնորդությունները, սակայն, այս ընթացքում մերժվել են։

Ռոզա Վարդանյան