Լավ նվեր ունենք Իջևանի, Արտաշատի և Մարտունու երեխաներին. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

«Լավ նվեր ունենք Իջևանի, Արտաշատի և Մարտունու երեխաներին»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց՝ շարունակում է մարզական նշանակության շինությունների կառուցման և վերանորոգման ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկել։ Այս պահին 6 հաստատություն է ընդգրկված շինարարական աշխատանքներում։ 

«Մասնավորապես՝ կառուցվում է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեական դպրոցը, աշխատանքներ են իրականցվում հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան դպրոցում, գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցում։ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական դպրոցում այս տարի ավարտում ենք աշխատանքները։ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը»,- նշեց նախարարը։ 

Անդրեասյանի հավաստմամբ՝ վերջերս նաև միջոցներ են հատկացվել Կիլիկիայի մարզադաշտի կառուցման համար, որն օգտագործվելու է հաջորդ տարի կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման նպատակով: 

Նախարարությունը նաև առաջարկեց ընդունել նախագիծը, որի միջոցով աննախադեպ աջակցություն կտրամադրվի ՀՖՖ-ին և Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը։ 

«Առաջարկում ենք 2022 թվականի բյուջեն ավելացնել 2,5 միլիարդ դրամով, և այդ ամբողջը ուղղել ՀՀ-ում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրին՝ պետական աջակցություն տրամադրելուն։ Նախատեսում ենք, որ կկառուցվի 4 ֆուտբոլի դպրոց՝ Երևանում, Արարատի, Գեղարքունիք և Տավուշի մարզերում։ Երևանում ընտրվել է Դավթաշեն համայնքը, որը կկարողանա սպասարկել Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանների երեխաներին։ Այստեղ շուրջ 30 հազար երեխա ունենք»,- ասաց Ալեքսանյանը։ 

Ֆուտբոլային ենթակառուցվածքները Արարատի մարզում կկառուցվեն Արտաշատ քաղաքի համայնքային սեփականության հողակտորի վրա, Գեղարքունիքում՝ Մարտունի քաղաքում, Տավուշի մարզում՝ Իջևանում։ Նախարարի հավաստմամբ՝ դպրոցները կլինեն միջազգային ստանդարտներին համապատասխան։ 

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս ամենի շնորհիվ ֆուտբոլը ոչ միայն Հայաստանում կզարգանա, այլ նաև հասանելի կլինի թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։