Լաչինի միջանցքի վերջին զարգացումներն անկեղծության փորձություն են Հայաստանի համար․ Չավուշօղլու

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն  տարին ամփոփող մամուլի ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ TRT Haber-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները Հայաստանի համար «անկեղծության թեստ» են։

«Սիրելի Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը գտնվում է հնարավորինս բարձր մակարդակի վրա։ Մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ սերտ համագործակցմամբ։ Լաչինի միջանցքի վերջին զարգացումները Հայաստանի համար անկեղծության փորձություն են։ Ադրբեջանի հարստությունների յուրացնելու փորձեր՝ սեփական հողում»,-ասել է Չավուշօղլուն։

Ուշագրավ է, որ Լաչինի պարագայում Չավուշօղլուն օգտագործել է միջանցք տերմինը, չնայած , որ պաշտոնական Բաքուն այն անվանում է ճանապարհ։ Հավելենք, որ կեղծ բնապահպաններն արդեն 18-րդ օրն է արգելափակված են պահում Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախում գնբալով սրվում է սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի պակասը։

Էմմա Չոբանյան