Ադրբեջանը Քարվաճառում ռազմական նոր օբյեկտներ է շահագործման հանձնել․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

29.10.2026 | 20:33
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
Բոլորը

Ադրբեջանը Քարվաճառում՝ Հայաստանի հետ սահմանին, շահագործման է հանձնել երկու նոր ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։ Նշվում է, որ  Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը ծանոթացել է նոր օբյեկտներին։

«Մասնավորապես, շահագործման է հանձնվել Ռազմական ոստիկանության ենթակայության տակ գտնվող ստորաբաժանման տեղակայման կետը, որը կառուցել է ՊՆ շինարարական գումարտակը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Այնտեղ նախատեսված է զինապահեստ, զորանոց, ճաշասենյակ, բաղնիք և սանհանգույց, ջեռուցման վառարաններ և ավտոկայանատեղի։ Բացի այդ, Քարվաճառում շահագործման են հանձնվել պահեստներ։

«Քարավաճառի ու Լաչինի շրջանում  տեղակայված ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումների անխափան մատակարարումն իրականացվելու է համատեղ պահեստների միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան