Վարչապետի հանձնարարականով` Գյումրու ծննդատանը կներդրվի արհեստական բեղմնավորման ծառայություն

Լուրեր

29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով 2023 թվականից Գյումրու ծննդատանը կներդրվի արհեստական բեղմնավորման ծառայություն։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի և «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի միջև տեղի է ունեցել քննարկում ծառայության ռազմավարության շուրջ։

Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, ծրագիրը իրականացվելու է անվճար՝ անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակներում։ Ծառայությունը, ըստ մեր զրուցակցի, հասանելի կլինի ոչ միայն գյումրեցիների ու ողջ Շիրակի մարզի, այլև Լոռու ու Արագածոտնի մարզերի բնակիչների համար։

Արմեն Իսահակյանի փոխանցմամբ, ծառայությունը ներդնելու նպատակով Գյումրի բժշկական կենտրոնին միավորված ծննդատունը ձեռք կբերի նորագույն սարքավորումներ։
Ծրագիրը կգործի հատուկ կարգ ունեցողների համար, որոնց ցանկը կհրապարակվի 2023 թվականի հունվարին։

Հիշեցնենք՝ վարչապետը դեկտեմբերի 13-ին հանձնարարել էր մշակել անպտղության հաղթահարման պետական ծրագիրը 100 տոկոսով ընդլայնելու առաջարկներ։ Գյումրու ծննդատունը կլինի առաջին մարզային հաստատությունը, որտեղ կատարվելու է արտամարմնային բեղմնավորում։

Արմիկ Մովսիսյան