ՌԴ-ն թող վերջնագիր դնի Ադրբեջանի առաջ՝ կգործարկի ԼՂ օդանավակայանը, եթե միջանցքը չբացեն․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախում չեն հաշտվում ադրբեջանական շրջափակման ենթարկվելու փաստի հետ։ Ստեփանակերտի դեկտեմբերի 25-ի հանրահավաքում բարձրացվել էին ճնշումներին չտրվելու կոչով պաստառներ՝ ՀՀ-ին ուղղված։ Բացի այդ՝ արցախցի քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ օրեր շարունակ, այս պահին՝ ևս, անցկացվում են բողոքի ակցիաներ, ռուսական բազայի մոտ են հավաքվել՝ խաղաղապահների հրամանատար Վոլկովից պատասխան պահանջելու, թե ինչու նրանց խոստացած ժամկետում չբացվեց ճանապարհը, և ընդհանրապես՝ ի՞նչ են պատրաստվում անել ռուս խաղաղապահները։

Ի՞նչ արդյունք կտան Արցախում այս ակտիվ քայլերը։ Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է, որ ակցիաները լուրջ ազդեցություն չեն ունենա Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վրա, բայց դրանք ուղերձ պարունակում են ՌԴ-ին։

«Որ Լաչինի միջանցքի իրավիճակում Մոսկվայի անգործությունն արդեն կոնկրետ հետևանքներ ունի։ Մենք գիտենք, որ վաղուց ՌԴ-ի վարկանիշը Հայաստանում բավականին ցածր մակարդակի վրա է, և այս իրավիճակի արդյունքում նույն գործընթացը սկսվել է նաև Արցախում։ Եվ եթե նայենք դեկտեմբերի 25-ի հանրահավաքին, գլխավոր տարբերությունը նախորդ հանրահավաքից ռուսական սիմվոլիկայի իսպառ չգոյությունն էր։ Հոկտեմբերի հանրահավաքին որոշ քաղաքացիներ եկել էին հրապարակ ռուսական սիմվոլիկայով»,- նշեց քաղաքագետը։

Արցախում, ըստ Գրիգորյանի, մարդիկ արդեն նշում են, որ այս շրջափակումը նմանվում է 1990-ականներին ռուսների և ադրբեջանցիների իրականացրած «Կոլցո 2» օպերացիային, որի արդյունքում հայաթափվեցին և Ադրբեջանին անցան Հյուսիսային Արցախի բնակավայրեր։ Բացի այդ, ԼՂ-ում արդեն ուղիղ տեքստով քննադատում են ռուսական իշխանություններին կամ խաղաղապահ առաքելության հրամանատարությանը։

Ըստ քաղաքագետի՝ եթե ՌԴ-ն ունենար ցանկություն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու, որ միջանցքը Բաքուն բացի, նրան վերջնագիր կներկայացներ՝ շրջափակումը վերացնել, հակառակ պարագայում՝ խաղաղապահ զորակազմը կգործարկի Ստեփանակերտի օդանավակայանը։ Դա չի արվում։

Տիգրան Գրիգորյանը վստահ է, որ Ադրբեջանն առանց զիջումներ ստանալու չի վերացնելու շրջափակումը, և չերաշխավորված, բայց լուծումներից մեկը Բաքվի վրա միջազգային ճնշման մեծացումն է։ Ըստ քաղաքագետի տեղեկությունների՝ այս օրերին ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվում է հայտարարության նախագիծ, որով կոչ կարվի Բաքվին բացել միջանցքը։ Սակայն այդտեղ էլ ամեն ինչ հարթ չէ, և կան ուժեր, որոնք, ըստ  Գրիգորյանի, փորձում են հայտարարության ընդունումը ձախողել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան