Պոլիկլինիկաներում աշխատաժամերի փոփոխություններ են նախատեսվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
Բոլորը

Պոլիկլինիկաներում աշխատանքային ժամերն ավելացնելու ենք, նաև ներդնելով նոր սկրինիգային ծրագրեր, նախատեսվում է նաև 30 տոկոս աշխատավարձերի բարձրացում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը: 

Նրա խոսքով՝ դա չի նախատեսում պասիվ աշխատավարձի բարձրացում, այլ հստակ աշխատանքի դիմաց է տեղի ունենալու բարձրացումը: 

«Սկրինինգային ծրագրերից դեռ շարունակվում է շաքարային դիաբետի, արգանդի պարանոցի քաղցկեղի և արյան զարկերակային ճնշման սկրինինգը: Նաև մեկնարկել է պիլոտային ծրագիր կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիրը, նաև շարունակվում է կրծքագեղծի քաղցկեղի ծրագիրը»,- նշեց Ջումայանը: 

Փոխնախարարի խոսքով, անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի բավական լավ արդյունքներ ունեն. «Ընդհանուր առմամբ 2019-ից մինչև այս տարվա նոյեմբերը ունենք 230 ծնունդ, որից 105-ը այս տարի: Դրանցից 28-ը զոհված զինծառայողների ծնողներն են: Ունենք նաև 163 հղիություն, մեր ծրագիրն ընդլայնվելու միտում ունի»: 

Ջումայանը տեղեկացրեց, որ այս տարի ներդրվել է էլեկտրոնային անաշխատունակության թերթիկի համակարգը. «Դեռևս զուգահեռ տալիս ենք նաև թղթային տարբերակը, սակայն մոտ ապագայում դա էլ չի լինի: Շուտով կունենանք կցագրման մեխանիզմ, այսինքն մեզ պետք չի լինի դիմել պոլիկլինիկա, խզել պայմանագիրը կամ գնալ այլ պոլիկլինիկա նոր պայմանագիր կնքել, այլ կարելի է հավելվածի միջոցով առցանց, երբ դիմումը ներկայացնենք կցագրվելով կոնկրետ պոլիկլինիկայի, արդեն ապակցման դիմումը կգնա նախորդ պոլիկլինիկա»,- նշեց փոխնախարարը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։