Մարդու իրավունքների ոլորտում իշխանությունը միտումնավոր անգործություն է դրսևորում. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Իրավունքի գերակայության տեսանկյունից այժմ շատ ավելի ծանր է իրավիճակը, քան նախկինում, քանի որ կան արտաքին մարտահրավերներ՝ շատ ավելի ծանր, քան եղել են նախկինում և այս մարտահրավերներն ուղիղ իմաստով կապված են Հայաստանի Հանրապետության ապագայի հետ՝ սկսած սուվերենությունից վերջացրած մեր անվտանգային խնդիրներով»,- այս մասին «Մարդու իրավունքները Հայաստանում 2022-ին․ ի՞նչ են արձանագրել իրավապաշտպանները» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։ 

Նրա խոսքով՝ իրավապաշտպան կազմակերպությունները տարբեր հարթակներում բազմիցս բարձրաձայնել են մարդու իրավունքների հետ կապված առկա խնդիրների մասին, սակայն իշխանությունը բարեփոխումների նպատակ չունի։  

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ մարդու իրավունքների ոլորտում իշխանությունը միտումնավոր անգործություն է դրսևորում։

«Եթե մենք գնում ենք Հայաստանի Հանրապետության սուվերենության կորստի, մնացած ամեն ինչը անիմաստ է: Մեր բոլորի գործողությունները լինելու են անիմաստ, եթե շրջանառության մեջ է դրվել միութենական միության կազմում հայտնվելու միտքը, որովհետև շատ կարևոր է հասկանալ, թե ում հետ ես դու միութենական միություն կազմում կամ ինչի դիմաց ես դու զիջում: Մենք զիջելու ենք մեր սուվերենությունը, որպեսզի մենք հայտնվենք Ռուսաստանի Դաշնության նման երկրի կազմում, որին ճանաչել են տեռորիզմին սատարող երկրի, մի երկիր, որտեղ որևէ մեկը իրավունք չունի խոսի, կարծիք հայտնի, որտեղ ֆեյսբուքում լայք դնելու համար մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում, տարբերվող կարծիք ունեցող մարդկանց վերաբերյալ, կամ քրեական գործեր են հարուցվում, կամ ֆիզիկապես վերացնում են, որտեղ մի գիշերվա ընթացքում կարողանում են խոշոր սեփականատերերին զրկել իրենց ամբողջ ունեցվածքից, և ո՞ւր ենք մենք գնում, ինչի՞ դիմաց ենք մենք պատրաստ տալ մեր սուվերենությունը:

Մնացած բոլոր հարցերը, ես համոզված եմ, որ Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ մենք կարող ենք լուծել շատ արագ և կազմակերպված, եթե մենք ունենանք արտաքին անվտանգություն, եթե մեր սուվերենությունը պահպանված լինի և եթե ունենանք իշխանություն, որը ի վիճակի է գիտակցելու, թե ինչ խնդիրներ են մեզ սպասվում փոփոխությունների չգնալու պարագայում և լինի իշխանություն, որը պատրաստ է ճիշտ ուղղություններ ընտրել», -ասաց Կարապետյանցը:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ այսօր որևէ ոլորտում փոփոխություն չկա, փաստացի արդարադատության ոլորտում տապալվել են բարեփոխումները, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկանց իրավունքներ շարունակվում են խախտվել։

Մանրամասները՝ տեսանյութում։