Կրեմլում մեկնաբանել են Կիևի կողմից մշակվող խաղաղության պլանի մասին լուրերը

Լուրեր

29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
Բոլորը

Դեռևս չկա Ուկրաինայի որևէ խաղաղության պլան, և պլանը, որը հաշվի չի առնում ՌԴ տարածքի այսօրվա իրողություններն ու դրա նոր շրջանները, չի կարող լինել «խաղաղ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ The Wall Street Journal-ը, հղում անելով եվրոպական և ուկրաինական դիվանագիտական ​​աղբյուրներին, հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմն ավարտում է Ուկրաինայի՝ տասը կետից բաղկացած խաղաղության ծրագիրը և մտադիր է այն ներկայացնել փետրվարին՝ Ռուսաստանի ներխուժման տարելիցին։

«Դեռ Ուկրաինայի որևէ խաղաղության պլան չկա, եկեք սկսենք դրանից։ Չի կարող գոյություն ունենալ Ուկրաինայի որևէ խաղաղության ծրագիր, որը հաշվի չի առնի Ռուսաստանի տարածքի հետ կապված այսօրվա իրողությունները, Ռուսաստանի կազմում չորս նոր շրջանների ընդգրկումը։ Որևէ ծրագիր, որը հաշվի չի առնի այս իրողությունները, չի կարող հավակնել, որ «խաղաղ է»»,- ասել է  ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Էմմա Չոբանյան