Կիևն աշխատում է խաղաղության համաձայնագրի սեփական պլանի ուղղությամբ․ WSJ

Լուրեր

29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմը ներկայում աշխատում է ուկրաինական խաղաղության համաձայնագրի պլանի ուղղությամբ և մտադիր է իր գաղափարները ներկայացնել ռուսական ներխուժման առաջին տարելիցին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով եվրոպացի և ուկրաինացի դիվանագետներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրների տվյալներով՝ Զելենսկիի պլանը բաղկացած է 10 կետից։ Սակայն չի նշվում, թե դրանք ինչ բովանդակություն ունեն։

Wall Street Journal-ը, միաժամանակ, նշում է, որ այս պահին և՛ Կիևի, և՛ Մոսկվայի համար առաջնահերթությունը մնում է ռազմական առճակատման շարունակությունը։ Զելենսկին պնդում է, որ անհրաժեշտ է շարունակել զենքի մատակարարումներն Ուկրաինային։

Լրատվամիջոցը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, գրում է, որ Ռուսաստանը ևս չի պատրաստվում այս ձմռանն անգործ մնալ․ Պուտինը հետաքրքրված չի լինի բանակցություններով, քանի դեռ հարձակման նոր փորձ չկատարի փետրվար-ապրիլին և չտեսնի, թե այն ինչով է ավարտվում։

«Երկու կողմերն էլ ձգտում են առավելության հասնել մարտադաշտում, քանի որ մոտենում է ձմեռը, իսկ ցրտահարության պայմաններում պայքարն ավելի է դժվարանում: Կիևն ու Մոսկվան նաև աշխատում են՝ առավելություն ստանալու բանակցությունների նախապատրաստման հարցում, որոնք շատերն անխուսափելի են համարում, չնայած ցանկացած բանակցության ժամկետներն անորոշ են մնում»,- գրում է լրատվամիջոցը։

Էմմա Չոբանյան