2023-ի մարտի 1-ից մինչև մայիս 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Լուրեր

29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ն անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Գերատեսչության ներկայացրած նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։

Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրով։

«Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին»,- նշված է նախագծում։

Պաշտպանական գերատեսչությունը հիմնավորում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:

Արփի Հակոբյան