Բախմուտի ուղղությամբ ռուսական գրոհի թափը նվազել է․ ISW

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի ընթացքի վերաբերյալ իրենց հերթական ամփոփագրում Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբաններն արձանագրում են, որ Բախմուտի ուղղությամբ գրոհող ռուսական ուժերը մոտենում են իրենց հնարավորությունների գագաթնակետին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրանք իրենց եզրակացությունը հիմնավորում են նրանով, որ Բախմուտի ուղղությամբ լուրջ կորուստները ստիպել են ռուսական զորքերին հարձակողական գործողությունների մասշտաբները իջեցնել առանձին ջոկատների մակարդակի։ Ուկրաինայի ԶՈՒ-ի Արևելյան հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Սերգեյ Չերևատին հայտարարել էր, որ ռուսական զորքերը Բախմուտում չեն հարձակվում գումարտակային մարտավարական խմբերով, այլ գործում են 10-15 հոգանոց փոքր ջոկատներով: ISW-ն հիշեցնում է, որ նման բան տեղի է ունեցել օգոստոսին Խերսոնի ուղղությամբ։ Սա վկայում է այն մասին, որ ռուսական բանակն այս ուղղությամբ այլևս ի վիճակի չէ զգալի առաջխաղացում գրանցել մեծ ստորաբաժանումներով։

Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով ՌԴ-ն խնդիրներ ունի անձնակազմի ու զինամթերքի  հետ կապված, ինչի հետևանքով առաջիկայում դա թույլ չի տա Բախմուտի ուղղությամբ գործողությունների բարձր ինտենսիվություն պահպանել։ Ինստիտուտի փորձագետները նշում են, որ ռուսական առաջխաղացումը Բախմուտի շրջանում  կշարունակի դանդաղել կամ ընդհանրապես կանգ կառնի, եթե առաջիկայում  այնտեղ գտնվող զորքերը կենդանի ուժի և հրետանային արկերի զգալի համալրում չստանան։

Էմմա Չոբանյան