Համացանց մուտքը կարգելվի՞. ռազմական դրությանն առնչվող օրենքի նոր նախագիծ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռազմական դրության պայմաններում դուք կարող եք զրկվել համացանցից կամ որոշ կայքեր, հավելվածներ մուտքի հնարավորությունից։ Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրել Արդարադատության նախարարությունը։ Փաստաթղթով առաջարկվում է ռազմական դրություն հայտարարելու դեպքում ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցիալական ցանցերի և հավելվածների մասնակի կամ ամբողջական սահմանափակում։ Նախագծում մի շարք հարցերի պատասխաններ տրված չեն՝ ո՞վ է վերահսկելու և ինչպե՞ս, արձանագրում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նախագծի ընդունման դեպքում Կառավարությունը կարող է արգելափակել սոցցանցերը, էլեկտրոնային մեդիան, հավելվածները, կարճ ասած՝ այն ամենը, ինչ կապված է համացանցի հետ և կարող է դիտարկվել սպառնալիք ռազմական դրության իրավական ռեժիմին։ Օրինակ՝ ներկա օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում, սակայն համացանցի մասին խոսք չկար։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է՝ ռազմական դրության ժամանակ որոշ սահմանափակումներ կիրառելը ճիշտ է, միջազգային փորձն էլ այդ մասին է վկայում․ օրինակ՝ Եվրոպական կոնվեցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասվում նշվում է, թե որ դեպքում կարող է սահմանափակվել խոսքի ազատությունը, բայց այս նախագծում հստակություններ չկան, և ձևակերպումներն էլ, մեղմ ասած, հասկանալի չեն։ Օրինակ՝ նախագծում նշվում է, որ ռազմական դրություն հայտարարելու դեպքում պիտի ցուցադրվեն ու տարածվեն բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմեր, հաղորդաշարեր ու տեղեկատվություն։

Աշոտ Մելիքյանը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի օրերին ԶԼՄ-ները փորձում էին պաշտոնական աղբյուրներին այլընտրանք գտնել, սակայն այդ ժամանակ էլ հետապնդվում էին։

Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է՝ պետք է մշակել տեղեկատվական անվտանգության ռազմավարություն, և դրանից ելնելով՝ ստեղծել համապատասխան գործիքներ։ Եթե իրավիճակն այնքան ծայրահեղ է, որ այլ միջոցներ կիրառել հնարավոր չէ, այդ դեպքում միայն կարող են ժամանակավոր արգելափակումներ լինել։ Օրինակ՝ սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ արգելափակվել էր TikTok սոցցանցը, քանի որ տարածվում էին երկրի անվտանգությանը վնասող տեսանյութեր։ Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ եթե նախագիծն օրենքի վերածվի, ապա պաշտոնական աղբյուրների նկատմամբ վստահությունն ավելի է նվազելու։

Նախագիծը հանրային քննարկման դնելուց առաջ քննարկում չի եղել քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մատնանշում է նախագծում առկա մի շարք բացթողումներ։ Ըստ նրա՝ իշխանությունները պարզապես հեշտ ճանապարհն են ընտրել։

«2020 թվականի պատերազմի ժամանակ մենք տեսանք տոտալ տապալված հանրային կոմունիկացիա, որի արդյունքում դասալիքների պատմությունները հասարակության մի մասին սարսափեցնում էին, մյուս մասը մանուշակագույն իրականության մեջ էր»,- ասում է Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն իրավական առումով ամեն ինչ «մաքուր» անելն է։ 44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերյան վերջին ռազմական գործողությունների ընթացքում համացանցի շատ օգտատերեր միտումնավոր կամ չգիտակցված խուճապ էին տարածում։ Մասնագետներն ասում են, որ դրա պատճառը տեղեկատվության պակասն էր, և այս նախագիծը նշանակում է, որ 2020 թվականից ՀՀ իշխանությունները դասեր չեն քաղել։ Ի դեպ, փորձագետները նշում են, որ այս օրենքը չի գործի, քանի որ VPN-ի օգտագործմամբ արգելքը հնարավոր կլինի շրջանցել։

Ըստ առաջարկվող փոփոխության` ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման լիազորությունը տրվելու է փոխվարչապետին, որը կարող է ընդունել ենթաօրենսդրական ակտեր։ Կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետին կից խորհրդակցական մարմին: Խորհուրդը կղեկավարի վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան