ՌԴ-ն կկատարի գործընկերներին ռազմական արտադրանքի մատակարարման բոլոր պարտավորությունները․ Զախարովա

Լուրեր

27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 13:58
Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է
27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Բոլորը

Ռուսաստանը կկատարի գործընկերների հանդեպ բոլոր պարտավորությունները՝ կապված ռազմական արտադրանքի մատակարարման, դրանց վերանորոգման և պահպանման հետ՝ չնայած պատժամիջոցներին։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է EADaily-ն։

«Ներկայում մենք նշում ենք ամերիկյան կառավարության էմիսարների ակտիվությունը, որոնք, ի թիվս այլ բաների, գործում են նաև օտար երկրներում ԱՄՆ դեսպանատների միջոցով և բացահայտ ճնշում գործադրում այն երկրների ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որոնց ուժային կառույցներն ունեն ռուսական (խորհրդային) արտադրության ավիացիոն տեխնիկա (ինքնաթիռներ և ուղղաթիռներ)՝ նպատակ ունենալով դադարեցնել դրա շահագործումը և հետագայում դրանք արևմտամետ միջնորդների միջոցով փոխանցել Կիևին»,- հայտարարել է Զախարովան։

Նա հավելել է, թե, իբր, որպես հիմնական փաստարկ՝ «չարամտորեն խթանում են ենթադրություններն այն մասին, որ ժամանակակից պայմաններում Ռուսաստանի Դաշնությունն անկարող է ապահովել բարձրորակ սպասարկումը և վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերի մատակարարումը»:

«Մենք ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Ռուսաստանը խստորեն կկատարի առկա և ապագա նախագծերում բոլոր համապատասխան պարտավորությունները իր գործընկերների նկատմամբ»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան