ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Թեհրան

Լուրեր

09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Դեկտեմբերի 19-ից 21-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որը գլխավորում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը: Պատվիրակության կազմում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը և ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Այցելությունը 2012 թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության և ԻԻՀ ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակում էր:

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ պատվիրակության հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ Մաջիդ Միրահմադիի և անվտանգության գլխավոր վարչության պետ Հոսեյն Մահդավիի հետ, որի ընթացքում կարևորվեց երկու երկրների իրավապահ ոլորտում համագործակցության բարձր մակարդակը: Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին անդրազգային հանցավորության դեմ տարվող համատեղ պայքարին, հատկապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:

Այցի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան նաև Իրանի Իսլամական Հանրապետության Իրավակարգի ուժերի Սահմանապահ ծառայությունում, Կրթահամալիրում և Միջազգային ոստիկանությունում։

Իրանի Իսլամական Հանրապետության Իրավակարգի ուժերի հրամանատարության Միջազգային ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ Հադի Շիրզադի հետ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին զարգացնել համագործակցությունը իրավապահ ոլորտում՝ մատնանշելով հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը, ակտիվացնել երկու երկրների իրավապահ մարմինների միջև կապերը կոնտակտային անձանց միջոցով, կազմակերպել ՀՀ ոստիկանության ծառայողների համար մասնագիտացված վերապատրաստումներ ԻԻՀ ոստիկանական կրթական հաստատություններում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։

Այցի արդյունքում ստորագրվեց հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Իրանի Իսլամական Հանրապետության իրավակարգի ուժերի հրամանատարության նիստի արձանագրությունը։