Իրանցի շախմատիստուհին մրցումներին մասնակցել է առանջ հիջաբի
Քաղաքականություն
27.12.2022 | 22:18Իրանցի շախմատիստուհի Սառա Խադեմը կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցել է առանց գլխաշորի, ինչը պահանջում են Իրանի իշխանությունները, գրում է VOA-ն։
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված մրցումներից խաղացողների լուսանկարները, այդ թվում՝ Խադեմի լուսանկարը, որը նստած է շախմատի տախտակի մոտ՝ մազերն ուսերին թափված:
Խադեմը միակ իրանցի շախմատիստուհին է, որը մասնակցում է այս մրցումներին:
Իրանցի կանանց կողմից հիջաբ կրելու հարցն արդիական է դարձել վերջին ամիսներին, երբ ամբողջ երկրում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ կապված 22-ամյա Մախսա Ամինիի՝ «բարոյականության ոստիկանության» կողմից հիջաբը սխալ կրելու համար ձերբակալությունից ու մահվանից հետո։
Տաթև Ֆռանգյան