Համայնքային ենթակայության կրթօջախների տարվա լավագույն մասնագետներն արժանացել են պարգևների

Լուրեր

29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Մանկավարժական աշխատողների ընթացիկ տարվա գործունեությունը դիտարկելու և լավագույններին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մշակվել և կրթական հաստատություններին էր տրամադրվել համապատասխան հայտերի ձևանմուշներ՝ տնօրենի տեղակալի, ուսուցչի, դաստիարակի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի, գրադարանավարի համար: Նախաձեռնությամբ ընտրված շուրջ երեք տասնյակ աշխատակիցներին Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել են քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Կրթության ոլորտի հաջողումը երկրի զարգացման հիմնարար գերակայություններից է, նաև մարդկային ներուժի պահպանման և վերարտադրության կարևորագույն նախապայմանը: Եվ այսօր առիթ է ընձեռնվել մեր գնահատանքը բերելու մանկավարժական գործունեության ընթացքում լավագույն որակներով առանձնացած մեր գործընկերներին՝ հավատացած լինելով, որ սեփական ներուժն առավելագույնս իրացնող, գիտելիքների, կարողությունների և հմտությունների շարունակական զարգացմանը պատրաստ, ժամանակների մարտահրավերներին արձագանքող, ստեղծագործ ու նորարար մանկավարժն է մեր հայրենիքի հուսալի ապագան կերտելու երաշխիքը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Կարևորելով կրթության որակի բարձրացումը՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նկատել է, որ մարդկային կապիտալի զարգացման նպատակով որոշակի ջանքեր գործադրվում են, բայց Հայաստանի նման երկրում այն տեմպերը, որոնցով շարժվում են, համեստ են:

«Երկրի հաջողության գրավականն ուժեղ և գրագետ մարդն է. դա երբեք հանքերը չեն, դա երբեք նավթը չէ: Յուրաքանչյուր ոլորտում ինստիտուցիոնալ զարգացման համար շատ կարևոր է, որ մարդը լինի առողջ ու գրագետ, և որ ամենակարևորն է, մարդը ունենա այնպիսի արժեհամակարգ, որը հետագայում կփոխանցի նաև իր ժառանգներին: Դուք աշխատում եք այն տարիքի երեխաների հետ, որոնք սկսում են ձևավորել իրենց բնավորությունը, իրենց տեսակը: Ձեր աշխատանքն ու ներդրումը այդ երեխաներին որոշակի առումով լավ, հայրենիքի նվիրյալ ու մեր քաղաքը սիրող մարդ դարձնելն է: Վստահեցնում եմ, որ հիմնական՝ որակական, համակարգային փոփոխությունները դեռ առջևում են»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու մանկապարտեզների տարվա լավագույն մասնագետները պարգևատրվել են շնորհակալագրերով և «Եղիշե Չարենց – 125» ոսկե հուշադրամով: