Կարսի բնակիչները դիմում են Էրդողանին՝ բացելու Հայաստանի հետ սահմանը․ Sabah

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Թուրքական Sabah պարբերականի սյունակագիր Յավուզ Դոնաթը Կարս կատարած այցից հետո հրապարակած հոդվածում նշում է, որ քաղաքի բնակիչները երկրի ու իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից մի պահանջ ունեն՝ բացել Հայաստանի հետ սահմանը։

«Առևտրականներին, մասնագիտացված ​​պալատների ղեկավարներին, քաղաքացիական հասարակության ղեկավարներին, զբոսաշրջության մասնագետներին հարցրեցինք, թե ի՞նչ մեսիջ ունենք Անկարայի համար։ Լսել ենք նույն պատասխանը։ Մեր հարգարժան նախագահից մի խնդրանք ունենք՝ կարևոր խնդիր, եթե նա լուծի․ բացել արևելյան դարպասները, Հայաստանի հետ սահմանը»,- գրում է Դոնաթը։

Նա նշում է, որ ըստ Կարսի բնակիչների՝ եթե սահմանը բացվի, Ստամբուլ գնացածները կսկսեն հետ վերադառնալ։ Հայաստանն էլ, ըստ նրանց, Կարսի միջոցով կարող է բավարարել իր կարիքները՝ սնունդ, շինանյութ, գյուղատնտեսական ապրանքներ, հագուստ։

Հավելենք, որ Հայաստանն ու Թուրքիան երկխոսություն են սկսել և հատուկ ներկայացուցիչների նշանակել սահմանների բացման ու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցով։ Սակայն Թուրքիան պարբերաբար ձգձգում է գործընթացը՝ այն կապելով Ադրբեջանի դիրքորոշման հետ։

Էմմա Չոբանյան