Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հեղել Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի’ Ալեքսանդր Գրիգորիի,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները մեր երկու երկրների համար նշանակալի տարեթվի՝ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Անցած քառորդդարյա ժամանակաշրջանում համատեղ ջանքերով, հիմնվելով բարեկամության եւ փոխադարձ աջակցության շուրջ հարաբերություններ կառուցելու մեր ժողովուրդների ձգտման վրա, տարբեր ոլորտներում միջպետական համագործակցության նշանակալի դրական փորձ է կուտակվել:

Անկասկած է, որ ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, հայ-բելառուսական փոխգործակցության ներուժի բացահայտմանը, առեւտրատնտեսական փոխշահավետ գործակցության զարգացմանն ու հումանիտար ոլորտում կապերի հետագա ընդլայնմանն ուղղված գործնական քայլերը լիովին համապատասխանում են մեր երկրների զարգացման երկարաժամկետ շահերին:

Համոզված եմ, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ շրջանակներում Երեւանի եւ Մինսկի առավել սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ գործակցությունը բազմակողմ միջազգային հարթակներում հետագայում եւս կարեւոր դեր կունենան երկու երկրների գործընկերության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում:

Հարգելի’ Ալեքսանդր Գրիգորիի,

Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»: