Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների միջև աճող տարաձայնությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները շարունակում են համագործակցել՝ չնայած նրանց մեջ առկա տարաձայնություններին, և ձգտում են համատեղ լուծել խնդրահարույց խնդիրները։

«ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ոլորտը մեր ընդհանուր Եվրասիական տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանումն է: Ցավոք, այս ոլորտում մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին՝ դրսից, տարեցտարի միայն աճում են։ Պետք է խոստովանել, որ Համագործակցության անդամ պետությունների միջև ևս ծագում են տարաձայնություններ։ Գլխավորն այն է, որ մենք պատրաստ ենք  ու կհամագործակցենք։ Եթե նույնիսկ խնդրահարույց հարցեր առաջանան, ձգտում ենք դրանք ինքներս լուծել՝ միասին, միմյանց ընկերական  ու միջնորդական օգնություն տրամադրելով»,- ասել է Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթում։

ՌԴ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել  ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական հանդիպմանը Սանկտ Պետերբուրգ գնալու համար։

Նա նաև նշել է, որ Համագործակցության պետությունների ղեկավարների նման ոչ պաշտոնական հանդիպումները, որպես կանոն, «շատ արդյունավետ են լինում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան