Գողության մեղադրանքով հետախուզվում էր ԳԴՀ Ինտերպոլի կողմից
Հասարակություն
26.12.2022 | 15:40Դեկտեմբերի 24-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Շոթա Խ.-ն: Նա 2019 թ. ապրիլի 21-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:
Խափանման միջոցը՝ կալանք: