Ի՞նչ նպատակով է ադրբեջանցի ու թուրք զինվորների ահռելի քանակ հայտնվել Նախիջևանի սահմանին․ Արամ Սարգսյանի մտահոգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արցախի կողմը մասնակից է բանակցություններին գոնե այնքանով, որ համանախագահները քննարկումներ են անցկացնում Ստեփանակերտում, ՀՀ իշխանությունները մշտապես կապի մեջ են, այնպես որ, ասել, որ Ստեփանակերտը չի մասնակցում բանակցություններին,  այդպես չէ, ինչի մասին պետք է ասել նաև ադրբեջանական կողմին»,- այս մասին ասյօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ 

Քաղաքական գործչի համար խիստ մտահոգիչ են տեղեկությունները, որ ադրբեջանական կողմը սահմանագծով վերահսկողության տակ է վերցրել հայկական գյուղեր և որոշ բարձունքներ: «Էնտեղ կանգնած է Ադրբեջանի առանձին բանակը, կողքին՝ թուրքական կորպուսը։ Էդ ահռելի քանակությամբ զինվորականներին պահելը գերծախսային է, դա փաստ է։ Իրենց նպատակները լրիվ այլ են։ Էստեղ է, որ հակահարձակողական և բացահայտման քաղաքականությունը մեր կողմից կարևոր է, որովհետև, եթե թշնամուն ասում ես՝  ինֆորմացված եմ, նշանակում է՝ առնվազն 50 տոկոսով զինված եմ»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ Նախիջևանում զինվորական կուտակումների հարցը միջազգային հանրությունը կարող է անտեսել, աչքերը փակել, ինչպես փակում է շատ այլ հարցերի առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում: