Ռուբեն Վարդանյանն ասում է` Արցախի ժողովուրդը տոկուն է, եղբայր, սա ի՞նչ լիրիկա է, գործ արեք. Վահան Արծրունի․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

«Այսօր ճգնաժամի մեջ է կառավարությունը, քանի որ Արցախի շրջափակման պատասխանատուն հենց ինքն է: Մենք գործ ունենք միջազգային ատյաններում հստակ քաղաքականություն ներկայացնող պետության բացակայող գործոնի հետ: Արցախի խնդիրը ոչ փողոցում կլուծվի, ոչ էլ Լաչինի միջանցքում. լուծումը միջազգային ատյաններում իրավիճակը ճշգրիտ ներկայացնելու մեջ է: Պետք է խոսի պետությունը, այն կառավարությունը, որն ընտրվել է մեծամասնության կողմից, դրա համար են իրենք ընտրվել»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին` անդրադառնալով Արցախի շրջափակմանը: Նրա խոսքով` հայ ժողովրդի ձայնը չի հասնում ո´չ ՄԱԿ-ի գրասենյակ, ո´չ Ռուսաստան, ուստի՝ ժողովրդի պահանջների միակ հասցեատերը կառավարությունն է:

Հաճախ հնչող տեսակետն այն մասին, թե հասարակությունը թմբիրի մեջ է և անհաղորդ է Արցախում տիրող իրավիճակին, Վահան Արծրունին որակում է որպես «ֆեյք». «Դիսոնանսի այդ իմիտացիան ստեղծում է իշխանությունը, որպեսզի պատասխանատվության իր բաժինը ծանրացնի հասարակության ուսերին: Հասարակության քաղաքացիական ակտիվությունն ինձ համար ակնհայտ է, ուրիշ բան, որ դրան չի տրվում նշանակություն: Այդ իմիտացիան, թե հայաստանցիները մտահոգված չեն արցախցիների վիճակով, պետական ցինիզմի հերթական դրսևորումն է»:

Կոմպոզիտորը մեկնաբանում է նաև Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի այն խոսքը, թե ինքը հիացած է Արցախի ժողովրդի տոկունությամբ. «Սա ի՞նչ լիրիկա է, եղբա´յր, գտե´ք լուծումներ: Մի´ շարունակեք ցուցաբերել ձեր ապիկարությունը»: Նրա խոսքով` մենք վերջին տարիներին դասեր չենք քաղել մեր սխալներից. «Վատ տարի ենք ունեցել և վախենամ ավելի վատ շրջան ենք մտնում: Առաջին բանը, որ պետք է անեինք, զինվելը պետք է լիներ, բայց ո՞ւր է, անո՞ւմ ենք»:

Կոմպոզիտորը խոսում է նաև արվեստի ոլորտին առնչվող թեմաներից, նշում այս տարվա ամենամեծ ձեռքբերումն ու խնդիրը, որ շարունակում է մնալ չլուծված. «Ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես իր դեմքը թեքեց դեպի ազատ, ինքնազբաղ արվեստագետը, իսկ խնդիրը, որ դեռ առկա է, այն է, որ պետությունը մշակույթին վերաբերում է որպես սեփական գույքի. միլիոնավոր հատկացումներն արվում են առաջին հերթին հենց գույք ձեռք բերելու ուղղությամբ»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան