«Մի շահարկեք մարդկանց անունները, հանգստացեք». լեզվակռիվ՝ Քրիստինե Վարդանյանի ու Ալեն Սիմոնյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Արցախն արդեն 11 օր է՝ շրջափակման մեջ է։ Ու այս իշխանության ներկայացուցիչները փոխանակ այդ խնդիրը լուծելու, եկել են այստեղ Դաշնակցությանը մեղադրում են 2013թ․ սպանություն չբացահայտելու և սպանությունը կազմակերպողներին չգնդակահարելու մեջ»,- ԱԺ-ում իր ելույթն այսօր այսպես սկսեց «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը։

«Հերիք չի 4 տարի իշխանության են ու ոչ մի առաջընթաց չկա իրենց կողմից հիշատակված 2013-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով, որին մենք անընդհատ հետապնդում ենք, նաև Հրաչ Մուրադյանի ընտանիքի միակ խնամակալ որդուն՝ Գևորգ Մուրադյանին 3 ամիս ապօրինի զրկել են ազատությունից և փորձել են կանչել եռամսյա հավաքներին։
Հուսով եմ չեք այցելել Փաշինյանի շարասյան վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի ընտանիքին և նրա հորը խորհուրդ տվել բացահայտել սպանությունը կատարողին կամ գնդակահարել սպանությունը կազմակերպողին»,- նշեց Վարդանյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Խնդրում եմ մի՛ շահարկեք մարդկանց անուններ: Երկրորդն էլ, եթե այդքան ուզում եք գնալ, գնացե՛ք Պողոս Պողոսյանի բարեկամներին ասեք և փորձեք հասկանալ, թե ով է հրաման տվել սպանել այդ մարդուն՝ «պրիվետ, Ռոբ» ասելու համար»։

Ալեն Սիմոնյանը կոչ արեց խոսելուց առաջ հիշել անցյալը՝ հավելելով․ «Այնքան բան կա ասելու, որ կարող է մի նիստ չհերիքի»։

Մանրամասները՝ տեսանյութում։