«Էդ անցյալում Շուշին չէինք կորցրել». Ալեն Սիմոնյանը ելույթի ժամանակ անջատեց Գեղամ Նազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

«Իհարկե պետք է ունենանք արտաքին հետախուզություն, և այն որքան ուժեղ ու լավը լինի, այնքան ներքին անվտանգությունն ավելի մեծ կլինի, բայց միայն օրենք ընդունելով, կառույց ստեղծելով՝ իրավիճակը չի փոխվում, պետք է քայլեր անել, որ այդ ամենը իրականություն դառնա»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Տարբեր տեղեկություններ ենք ստանում, որ մեր երկիրը լցված է տարատեսակ կասկածելի մարդկանցով, որոնք թշնամական քարոզ են անում»,- նշեց Նազարյանը և կոչ արեց իրավապահ մարմիններին, զբաղցել այդ մարդկանցով։

Դիմելով իշխանական պատգամավորներին՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց․ «Հերիք է անդադար հիշել անցյալը, և ցանկացած քննադատության կամ առաջարկի չպատասխանել՝ ասելով՝ 30 տարի առաջ․․․ Այստեղ նստած են մարդիկ, որոնք 30 տարի առաջ ակտիվ գործում էին այս կամ այն ոլորտում։ Հերիք է անդադար հիշել անցյալը, էդ անցյալում Շուշին չէինք կորցրել, էդ անցյալում 4.000 մարդ չէր զոհվել․․․»։

Ալեն Սիմոնյանը Գեղամ Նազարյանին հորդորեց ավարտել ելույթը, սակայն վերջինս շարունակեց ելույթ ունենալ: ԱԺ նախագահն անջատել տվեց նրա խոսափողը:

Մանրամասները՝ տեսանյութում։