Ավստրիայում մզկիթների փակումը նոր կռիվ կառաջացնի խաչի և կիսալուսնի միջև, և դրա պատասխանատուն կլինես դու. Էրդողանը՝ Կուրցին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ավստրիայի վարչապետ  Սեբաստիան Կուրցին, ով աջակցություն էր հայտնել Ավստրիայի տարածքում այլ երկրներից ֆինանսավորվող 7 մզկիթների փակմանը և մուսուլման հոգևորականների (իմամ) արտաքսմանը: Մզկիթների որոշ մասը ֆինանսավորվում էր Թուրքիայի կողմից։ 

«Մահմեդականների և մզկիթների հանդեպ նման վերաբերմունք դրսևորելը ցույց է տալիս Եվրոպայի` իսլամի դեմ ունեցած թշնամությունը և ռասիստական քաղաքականությունը։ Դիմում եմ Ավստրիայի վարչապետին. դու դեռ շատ երիտասարդ ես և դեռ շատ փորձ պիտի ձեռք բերես։  Քո գործողությունները կարող են մեծ խնդիրներ առաջացնել հենց քեզ համար։ Իմացիր, որ Ավստրիայում մզկիթների փակումը, այնտեղից մահմեդականների, կրոնական գործիչների վտարումը կառաջացնի նոր կռիվ  խաչի և կիսալուսնի միջև, և դրա պատասխանատուն կլինես դու»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Ավստրիայի իրականացրած քայլերն աջակցություն են ստացել Իտալիայի իշխանությունների կողմից։