Քրեական հետապնդում է սկսվել Միհրան Պողոսյանի թիկնապահի և վարորդի նկատմամբ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ է կայացրել 2008-2016 թվականներին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Մ.Պ.-ի անվտանգության աշխատակից Է.Ս.-ի և վարորդ Հ.Բ.-ի նկատմամբ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Բ.-ն և Է.Ս.-ն օժանդակել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն:

Մասնավորապես՝ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն իր անձնական թիկնապահ Է.Ս.-ին (2008 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի ապրիլ) նշանակել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդ Հ.Բ.-ին (2009 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2016 թվականի ապրիլ)՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն՝ ապահովել իր անձնական անվտանգությունը:

Այնուհետև, Է.Ս.-ն և Հ.Բ.-ն՝ որպես անվտանգության աշխատակից և վարորդ, մշտապես ուղեկցել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ին, կատարել նրա անձնական բնույթի հանձնարարությունները: Այսպիսով, նրանք՝ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել, սակայն ՀՀ պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող՝ ԴԱՀԿ ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից, Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Արդյունքում, գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է.Ս.-ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22 մլն 117 հազար 820 դրամ առանձնապես խոշոր չափերով գումար, իսկ Հ.Բ.-ի դեպքում՝ 21 մլն 754 հազար 643 դրամ:

2022 թվականի դեկտեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշումները մեղադրանք ներկայացնելու նպատակով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Մինչ այս՝ 2022 թվականի մայիսի 20-ին, որոշում է կայացվել նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ին ներգրավել որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, հինգ առանձին դեպքերում վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք, չարաշահել, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, և օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Մասնավորապես, 2013-2015 թվականներին և 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իր ծառայողական և անձնական կարիքները հոգալու համար նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից, ինչպես նաև գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող՝ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից, իրեն սպասարկող չորս ավտոմեքենաների համար դուրս է գրել պետական բյուջեում մեկ ավտոմեքենայի պահպանման համար նախատեսված տարեկան ծախսը՝ 1 մլն 200 հազար դրամը գերազանցող քանակի ու գումարի բենզին: Արդյունքում, Մ.Պ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված ընդհանուր՝ 40 մլն 746 հազար 500 դրամ առանձնապես խոշոր չափերով գումարը:

Բացի այդ, Մ.Պ.-ն, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, Արդարադատութան նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունում իր մտերիմներին նշանակել է տարբեր պաշտոնների: Նրանք չեն հաճախել աշխատանքի, չեն կատարել իրենց գործառութային պարտականությունները, սակայն նրանց անվամբ հաշվարկվել և պետական բյուջեի միջոցներից վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ 59 մլն 39 հազար 668 դրամ:

Մ.Պ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, օրենքով սահմանված արգելքին հակառակ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն, վստահված անձանց միջոցով մասնակցել տարբեր՝ այդ թվում արտասահմանում հիմնադրված կազմակերպությունների կառավարմանը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, այն չարաշահելով և անցնելով, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր և փոխկապակցված անձանց համար ստեղծել է տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար առավելություններ և բարենպաստ պայմաններ:

Այնուհետև, թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 568 մլն 830 հազար դրամին համարժեք 1 մլն 190 հազար ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը՝ այդպիսով օրինականացնելով այն: