Մխիթարյան. Եթե հայրս ողջ լիներ, հիմա իրավաբան կամ բժիշկ կլինեի. armsport.am

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» տված ծավալուն հարցազրույցում խոսել է հոր` Համլետ Մխիթարյանի մասին, ինչպես նաև անդրադարձել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ազդեցությանը. փոխանցում է armsport.am-ը:

«Հորս մահվանից մեկ տարի անց սկսեցի մարզվել: Նա ինձ համար ստիմուլ էր, կուռքս: Ասացի ինքս ինձ. «Պետք է վազեմ նրա նման, պետք է հարվածեմ նրա նման»: 10 տարեկան հասակից ամբողջ կյանքս ֆուտբոլն էր: Ամբողջովին կենտրոնացված էի դրա վրա: Մասնավորապես սիրում էի ստեղծագործ ֆուտբոլիստների: Միշտ ցանկացել եմ խաղալ Զիդանի, Կակայի և հորս նման:

Եթե հայրս ողջ լիներ, ապա հնարավոր է իրավաբան կամ բժիշկ լինեի: Շատերը Հայաստանում ինձ ասում են, որ վազելուս ժամանակ նման եմ հորս: Ինձ համար դա շատ կարևոր է:

«Բորուսիայում» անցկացրած երկրորդ մրցաշրջանը շատ բարդ էր ինձ համար: Մեծ ճնշում էի գործադրում ինքս ինձ վրա: Բազմաթիվ բարդ գիշերներ եմ ունեցել տանը` ընկղմվելով մտքերի մեջ: Չէի ցանկանում դուրս գալ, նույնիսկ ընթրել: Սակայն ճակատագիրը կարող է հետաքրքիր լինել:

Թոմաս Տուխելը եկավ «Բորուսիա» և փոխեց ամեն ինչ: Նա ինձ ասաց. «Լսիր, ցանկանում եմ, որ ամեն ինչ մեջիցդ հանես»: Կարծում էի, որ նա փորձում է օգնել ինձ: Կասկածում էի նրա խոսքերին: Սակայն Տուխելը նայեց ինձ լուրջ հայացքով և ասաց. «Միկի, դու իսկապես մեծագույն ֆուտբոլիստ ես դառնալու»: