Հատկացումներ` դպրոցների հրատապ խնդիրների լուծման նպատակով

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք հանրակրթական դպրոցների հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ՝ ընթացիկ խնդիրների լուծման նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Որոշումը կայացվել է Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում` դպրոցների՝ նախորդ տարիներից գոյացած խնայողությունների հաշվին կատարված վերաբաշխմամբ:

Հատկացված 28 մլն 404 հազար դրամով իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝

• Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել աշակերտական սեղանների և աթոռների 26 հավաքածու:
• Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի միջանցքներում անվտանգության նկատառումներով տեղադրված է տեսաձայնագրող անվտանգության համակարգ, որն անսարք է: Նախատեսվում է տեսաձայնագրող սարքերի ձեռքբերում:
• Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի համար էլեկտրոնային գրատախտակի գնում կկատարվի` ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
• Երևանի թիվ 46 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել ուսումնական գույք` սեղաններ, աթոռներ, գրատախտակ և պահարան:
• Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել պրոյեկտորի էկրան և ուսումնական գույք՝ սեղաններ և աթոռներ:
• Մարտունու Մ․ Մելիք Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում կիրականացվի ճաշարանի ջեռուցման համակարգի տեղադրում:
• Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոցում կիրականացվեն մարզադահլիճի վերանորոգման աշխատանքներ:
• Գավառի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում կիրականացվեն պատուհանների և պատուհանագոգերի փոխարինման աշխատանքներ: