Ինձ հետաքրքրում է` ինչպես է ստացվում, որ այսպիսի հաջողություններ ենք ունենում. ՀՀ նախագահը՝ վարչապետին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 13:58
Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Նախ շնորհակալություն այցի համար: Զգացված եմ: Մենք առիթ ունենում ենք շատ շփվելու: Քիչ է լինում, որ այսպիսի պաշտոնական շփում ունենանք, բայց կարևոր եմ համարում և՛ անձամբ ինձ համար, և՛ հասարակության, ժողովրդի համար:

Մի հանգամանքի վրա եմ ուշադրություն դարձրել՝ հանդիպման ժամանակ ի՞նչ պիտի քննարկենք, ինչի՞ մասին կարող ենք խոսել: Ուզում եմ արձանագրել մի կարևոր հանգամանք, որ տնտեսական առումով կառավարության ձեռքբերումները շատ ակնառու են: Այստեղ Ձեր և կառավարության ներդրումը շատ մեծ է:

Ես անընդհատ հետևել եմ, արդեն ինչ-որ ժամանակ կառավարության անդամ չեմ, բայց մասնագիտական իմ հետաքրքրությունների շրջանակում ասեմ, որ շատ քիչ երկրներ կան, որ այսպիսի հաջողություններ են արձանագրել, շատ քիչ երկրներ կան, որ համաշխարհային տնտեսական ծանր պայմաններում կարողացել են իրենց հնարավորությունները մաքսիմալ օգտագործել: Ես Ձեզ կարող եմ ասել, գնահատական տալ, որ սա պայմանավորված է ոչ թե մեկ տարվա աշխատանքով, այլև վերջին չորս տարիներին կատարած բարեփոխումներով: Սա ուզում եմ, որ նաև Դուք ուղղակի որպես մասնագետի գնահատական ընդունեք, որովհետև ինձ հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեզ մոտ այսպիսի հաջողություններ ենք ունենում:

Դա պայմանավորված է հիմնականում նրանով, որ մեզ մոտ բիզնեսը հիմնականում ազատվել է բոլոր կապանքներից, ազատ գործում է, որտեղ ցանկանում է, ինչպես ցանկանում է: Կառավարությունը շատ հաջողությամբ կարողանում է իր լծակներն օգտագործել, հատկապես՝ տնտեսական օրենքների առումով, այդ թվում՝ հարկային, և նաև ինչու չէ, վարչական լծակները հնարավորինս հեռու պահելով՝ թուլացնելով:

Եվ մի կարևոր հանգամանք կա, որին ես երազում էի, որ մի օր գա, որ մենք մի երկիր ունենանք, որտեղ գործարարը շահագրգռված լինի պետության հետ աշխատել ավելի ազնիվ, ավելի բաց, հարկերը վճարի: Հիմա, երբ մենք եկող տարի անցնում ենք նաև հարկային էլեկտրոնային հաշվետվությունների, կարծում եմ, դա հնարավորություն է և փորձը երևի ցույց կտա, որ այդտեղ պետք չէ ի սկզբանե մտածել՝ գործարարը, հարկատուն հանցավոր մտածողությամբ են աշխատում: Միշտ այդպես է եղել, Խորհրդային Միությունից եկող:

Հիմա, կարծում եմ, Դուք կարողացել եք փոխել այդ մտայնությունը և եկող տարի բիզնեսն իր պատասխանը կտա լավ իմաստով և մենք կարող ենք արձանագրել հաջողություններ: Այդ առումով, ուզում եմ առիթն օգտագործել, շնորհավորել Ձեզ ձոռքբերումների համար: Հասկանում եմ, որ շատ դժվար ժամանակներ են կառավարության համար: Վերջին իրադարձություններն առավել ևս, բայց համոզված եմ, որ սրանով մեր ուղղուց պետք է չշեղեն, և հիմնականում այս արհեստական դժվարությունները հենց միտված են դրան, որպեսզի շեղվենք և զբաղվենք ավելի կարևոր գործերով, բայց կարծում եմ, որ, Դուք միշտ էլ դա նշում եք, որ բոլոր գործերն են կարևոր, և մենք պետք է բոլոր այդ կարևոր գործերը կարողանանք հաջողությամբ ավարտել»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ: Շնորհակալ եմ հյուրընկալության համար: Այո, Դուք ճիշտ եք նշում, մենք, իրականում, շատ հաճախ ենք շփվում, շատ հաճախ ենք խոսում, քննարկումներ ունենում և՛ Անվտանգության խորհրդի նիստերին, և՛ աշխատանքային խորհրդակցություններին, բայց կարծում եմ, որ նաև այս ֆորմատով աշխատանքային քննարկումները շատ կարևոր են նաև, որպեսզի ժամանակ առ ժամանակ մենք նաև ամփոփենք արդյունքները և առաջիկայի մասին խոսենք:

Կուզեմ շնորհակալություն հայտնել տնտեսական ցուցանիշների վերաբերյալ գնահատականի կապակցությամբ: Իհարկե, դա կարևոր է, և լիարժեք համաձայն եմ, որ տնտեսական աճի հեղինակը, իրականում ոչ թե կառավարությունն է, այլ այն մարդիկ, ովքեր ստեղծում են այդ աճը, այլ բան, որ կառավարությունը պետք է չխանգարի նրանց տնտեսությունը զարգացնելու գործում: Երկրորդն էլ՝ որտեղ հնարավոր է օգնել և այնտեղ, որտեղ կարող է օգնել և ինչով կարող է օգնել, օգնի: Մենք էլ այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում: Իհարկե, այս առումով, շատ կարևոր է հավասար մրցակցային դաշտի ապահովումը և, իհարկե, նաև կարգավորումը՝ բյուրոկրատական քաշքշուկների կրճատումը, ներդրումային միջավայրի բարելավումը: Այստեղ շատ անելիքներ կան, մենք բազմիցս ենք այդ թեմաներով խոսել: Եվ մենք այդ բարեփոխումների օրակարգին միանշանակ նվիրված ենք:

Իհարկե, անվտանգային միջավայրի հետ կապված հարցերը շատ ավելի մեծ ժամանակ են խլում, հասկանալիորեն: Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և դատապարտելի, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ունենք այն, ինչ ունենք: Իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նման իրավիճակ չպետք է լիներ ընդհանրապես և հույս ունեմ, որ նաև միջազգային մեր գործընկերների ջանքերի և ուղիղ հաղորդակցությունների, նաև որոշակի քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի այս իրավիճակը կարգավորել, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հասնել:

Համոզված եմ՝ այսօր մենք օրակարգի այս բոլոր հարցերը մանրամասն կքննարկենք: Չնայած, կրկին եմ ասում, մենք պարբերաբար հանդիպում ենք, և ես շատ ուրախ եմ ու շնորհակալ դրա համար, որ լիարժեք հաղորդակցություն կա և՛ մեր միջև անձնապես, և՛ նախագահի աշխատակազմի ու կառավարության աշխատակազմի միջև: Դա շատ կարևոր է պատշաճ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար»: