Գյումրու ռազմաբազայի հետ կապված հստակեցումների կարիք կա. Արա Պապյան

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտաքին ու լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համոզմամբ՝ Ռուսաստանը եղել և մնում է մեր ստրատեգիական գործընկերը, և այդ ուղղությունը պետք է զարգացնել, սակայն որոշակի շեշտադրումների փոփոխություն է տեղի ունեցել:

«Հարաբերությունները պետք է զարգանան ինքնիշխանության և իրավահավասարության հիման վրա, նախկինում ընդգծվում էր, որ հարաբերությունները պետք է զարգանան փոխադարձ շահերի հիման վրա»,- «Արտաքին քաղաքական գերակայությունները թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արա Պապյանը ՝ նշելով, որ մենք պետք է Ռուսաստանի հետ դիտարկվենք որպես իրավահավասար պետություն, ինչը նախկին իշխանությունների կողմից երբեք չի կիրառվել։ 

«Եթե կարողանանք պատկերը փոխել, որ մենք Ռուսաստանի ածանցյալը չենք, նրա շահերը սպասարկող երկիր չենք՝  կարող ենք ինքնուրույն դերակատար լինել»,- ասաց Արա Պապյանը՝ նշելով, որ Հայաստանը կարող է տարածաշրջանի երկրների համար հետաքրքիր գործընկեր լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միակ միջուկային երկիրն ենք, միակ երկիրն ենք, որ ատոմակայան ենք փակել և բացել, ինչը խաղ ու պար չէ։  

Անդրադառնալով սահմանային անվտանգության խնդիրներին՝ Արա Պապյանը նկատեց, որ այս առումով պետք է վերանայվի ռուս սահմանապահներին մեր երկրում տրված վերահսկման գործառույթը, քանի որ նրանք պետք է իրականացնեն միայն պաշտպանական գործառույթ: «Նույնը վերաբերում է Գյումրու ռազմական բազային։  Պետք է փոխվի ֆինանսատնտեսական պահպանման հարցերը»,- ասաց Արա Պապյանը՝ նշելով, որ կարիք կա հստակեցնել նաև, թե որ սահմանը պետք է վերահսկի ռուս սահմանապահը։

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարի խոսքով՝ վերանայումներ են արդեն արձանագրվել և առաջինը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, քանի որ ոլորտը ղեկավարող նախարարն իր այցելությունները սկսել է հարևան երկրներից՝  առաջինը դեպի Վրաստան: «Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու ենք անկախ նրանից՝ ինչ հարաբերություններ ունի Վրաստանը Ռուսաստանի հետ, և դա ճիշտ է, դա կլինի հայաստանակենտրոն»,- ասաց Ա․ Պապյանը: