Զգուշացե՛ք. ԱԱԾ-ն վարչապետի, կաթողիկոսի, ԱԺ նախագահի համար երթևեկության նոր կանոններ է առաջարկում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Զգուշացիր ավտոմեքենայից․ հատկապես՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող մեքենաներից։ ԱԱԾ-ն որոշել է նրանց անսահմանափակ արագությամբ երթևեկելու հնարավորություն տալ։

ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին, Կաթողիկոսին, որոշ դեպքերում՝ նաև պաշտոնաթող նախագահին ու վարչապետին սպասարկող և ուղեկցող ծառայողական մեքենաներին թույլատրել անսահմանափակ գերազանցել սահմանված արագությունը, եթե նրանց կյանքին վտանգ է սպառնում։

Ուշագրավ է, որ ԱԱԾ-ն այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացնում Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական պատահարից ընդամենը մի քանի ամիս անց։ Հիշեցնենք՝ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց երիտասարդ հղի կնոջ։ Կինն ու դեռ չծնված երեխան մահացան, այս սարսափելի դեպքի առնչությամբ որևէ մեկը պատասխանատվություն առայժմ չի կրել, գործն այս պահին դատարանում է։

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաներին անսահմանափակ արագությամբ երթևեկելու հնարավորություն տալը ռիսկային է համարում։

Ըստ Վիճակագրական կոմիտեի զեկույցի՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում ՃՏՊ-ի հետևանքով 153 մարդ է մահացել։ Տիգրան Քեյանի խոսքով՝ մահերի հիմնական պատճառն արագության գերազանցումն է։

Նիկոլ Փաշինյանի թիմակից պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն այս փոփոխությունը ոչ թե արագության գերազանցման հնարավորություն է համարում, այլ նշում է՝ պաշտոնյաների մեքենաներն անսահմանափակ արագությամբ կարող են երթևեկել միայն այն դեպքում, եթե նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Սակայն նախագծում նաև նշված է, որ գերազանցումը վերաբերում է բնակավայրերում 100, իսկ բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժամ սահմանված արագությանը։

Իշխանական պատգամավորը դեռ պարզաբանում չունի, թե ինչու է այսպիսի փոփոխություն իրականացվում, երբ, ինչպես Արմեն Խաչատրյանն է նշում, առկա օրենսդրությամբ էլ վարչապետն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները կարող են չհետևել երթևեկության կանոններին։

«Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանի խոսքով՝ այս փոփոխությունն անհասկանալի է։

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը 2018-2019 թվականներին «կարմիր լույսի» տակ կանգնում էր, քաղաքացիներն էլ ոգևորված նկարահանում ու հրապարակում էին։ Հիմա նման նյութերի սոցցանցերում չես հանդիպի, քանի որ այդպիսի տեսարաններ պարզապես այլևս չկան։ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ վարչապետն ի՞նչ մեղք ունի, երբ ԱԱԾ-ն չի թողնում։

Վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ծառայողական մեքենաներին անսահմանափակ արագությամբ սլանալու իրավունք տվող որոշման նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև 2023 թվականի հունվարի 5-ը, այնուհետ այն կընդգրկվի Կառավարության օրակարգ, իսկ ընդունվելու դեպքում՝ ուժի մեջ կմտնի հաջորդ օրվանից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան