Գասպարյան Վլադիմիրին կտեսնեք և այդ հարցը կտաք իրեն. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Վարչապետի աշխատակազմը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է գործող օրենքով սահմանված առավելագույն արագությունը (բնակավայրերում՝ մինչև 100 կմ/ժ, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ) գերազանցելու իրավունք վերապահել բարձաստիճան պաշտոնյաների՝ վարչապետի, ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, կաթողիկոսի շքախմբում ներգրավված ավտոմեքենաներին։ Դժբախտ պատահարի դեպքում պատասխանատվություն պետք է կրի վարորդը։

FactorTV- ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու է նման նախաձեռնության անհրաժեշտություն առաջացել, նշեց, որ տեղյակ չէ այդ նախաձեռնության մասին, բայց պրակտիկայում կա պատասխանատվությունից ազատելու այդ ինստիտուտը․ «Օրինակ՝ հրշեջ մեքենաները, շտապօգնության մեքենաները խախտում են երթևեկության կանոնները և պատասխանատվության չեն ենթարկվում, նաև եթե տրանսպորտային միջոցն ուղեկցվում է հատուկ լուսաձայնային և գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներով, ապա ուղեկցող մեքենաները ևս օգտվում են նույն արտոնությունից, ինչից ձայնային ազդանշաններով կահավորված մեքենան։ Իսկ թե նախագծով ինչն է մասնավորեցվել, տեղյակ չեմ»։

Խաչատրյանի խոսքով՝ նախկինում երբևէ չեն եղել դեպքեր, ճանապարհապարեկային տեսուչի, ոստիկանի կողմից պատգամավոր կամ պատգամավորի օգնականը տուգանվի կամ վարչական ներգործության միջոցների ենթարկվի, իսկ այսօր այդպիսի դեպքերը բազմաթիվ են։

Հարցին, իսկ այդ խախտումների մասին զեկուցվո՞ւմ էր ոստիկանապետին, և նա ինչպե՞ս էր արձագանքում, Խաչատրյանը նշեց․
«Գասպարյան Վլադիմիրին կտեսնեք և այդ հարցը կտաք իրեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։