Կեղծ 100-դոլարանոցներով գնումներ արած երիտասարդը ձերբակալվել է

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին 19՝ 100-դոլարանոց, 2՝ 20 000-դրամանոց և 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ:

Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել էին Արաբկիրի քննչական բաժին: Նախաձեռնվել էր քրեական վարույթ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ որ «List. am» կայքում հայտարարություն էր տեղադրել իր երկու «Այֆոն» բջջային հեռախոսները վաճառելու վերաբերյալ: Դեկտեմբերի 12-ին հանդիպել է մի անծանոթ երիտասարդի, որը հեռախոսների դիմաց, չարաշահելով իր վստահությունը, վճարել էր 3000 դոլար կեղծ թղթադրամներով:

Պարզվել է, որ նշված արարքը կատարել էր դեկտեմբերի 16-ին բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը:

Դեկտեմբերի 18-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել Ղուկասավան գյուղի մի բնակիչ: Նա «List. am» կայքում հայտարարություն էր տեղադրել «ipone pro 14» մոդելի բջջային հեռախոսը վաճառելու վերաբերյալ: Դեկտեմբերի 16-ին հեռախոսը գնելու նպատակով նրան էր զանգել մի երիտասարդ: Հանդիպել էին, և վճարելով 1400 դոլար՝ երիտասարդը գնել էր հեռախոսը, իսկ հետագայում ղուկասավանցին հասկացել է, որ 14 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամները կեղծ են:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել էր նույն՝ դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը:

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

20-ամյա երիտասարդը ձերբակալվել է: