Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու գործով մեղադրվում է ոստիկանության գնդապետ․ ՀՔԾ

Լուրեր

14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, այսպես, 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, մի շարք քաղաքացիներ Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հենակետի հարակից տարածքում իրականացրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որի ընթացքում փակել են նաեւ հիշյալ ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը: Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ:

Լրագրող Տիրայր Մուրադյանը, զանգվածային լրատվության միջոցների մյուս ներկայացուցիչների հետ, լրագրողական վկայականով (որը տեսանելի է եղել), իր բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների գործողությունների ընթացքը:

Այդ ժամանակ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տ. Մուրադյանին եւ փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, այնուհետեւ իր աշխատակիցներին հրահանգել է Տ. Մուրադյանին հեռացնել նշված հատվածից: Հանդիպելով Տ. Մուրադյանի արդարացի եւ իրավաչափ ընդվզմանը եւ անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, ինչպես նաեւ այն, որ լրագրողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ոստիկանների ծառայությանը խոչընդոտող վարքագիծ չի դրսեւորել, այդուհանդերձ, Ա. Արզումանյանը մյուս ծառայողների հետ անհիմն ֆիզիկական ուժ եւ բռնություն գործադրելով` Տ. Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան եւ ապօրինի հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից:

Ոստիկանության գնդապետ Ա. Արզումանյանը վերը նկարագրված գործողություններով խոչընդոտել է լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ա. Արզումանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: