Փարիզը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Իրանի դեմ․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

Ֆրանսիան կարող է, անհրաժեշտության դեպքում, պատժամիջոցներ կիրառել Իրանի և Թուրքիայի նկատմամբ՝ Իրաքի և Քուրդիստանի տարածքի վրա կրկնակի հարձակումների համար։ Այս մասին քրդական Rudaw-ին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

Նշենք, որ Ամմանը հյուրընկալել է Համագործակցության և գործընկերության երկրորդ համաժողովը, որին մասնակցել են տարածաշրջանային և միջազգային առաջնորդներ ու ներկայացուցիչներ՝ քննարկելու մերձավորարևելյան տարածաշրջանի, հատկապես՝ Իրաքի անվտանգության վերջին զարգացումները:

«Մենք խոսում ենք յուրաքանչյուրի հետ։ Իմ գործընկեր Ֆուադ Հուսեյնը գիտի, որ մենք իսկապես մտահոգված ենք, և մենք խոսում ենք այդ գործողությունների պատասխանատուների հետ: Եվ հետո, եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք պատժամիջոցներ կիրառել։ Դա արդեն արել ենք անցյալում»,- ասել է Կատրին Կոլոննան՝ նշելով, որ խոսքը Իրաքի և Քուրդիստանի շրջանների վրա Իրանի և Թուրքիայի կողմից վերջերս հաճախակի դարձած հարձակումների մասին է:

Հավելենք, որ Թուրքիան նոյեմբերի 20-ին նոր ռազմաօդային գործողություն է սկսել՝ թիրախավորելով Սիրիայի հյուսիսում և Քուրդիստանի տարածքում Ժողովրդական պաշտպանության ջոկատներին (YPG) և Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK)։

Իրանն էլ վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմիցս հարվածներ է հասցրել Քուրդիստանի տարածքում գտնվող ընդդիմադիր կուսակցությունների բազաներին՝ կուսակցություններին մեղադրելով երկրում ընթացող ցույցերի մասնակիցներին զինելու մեջ։

Էմմա Չոբանյան