Եվրատեսի՞լն է պատճառը․ Սանոսյանը՝ Լաչինի միջանցքը փակ լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
Բոլորը

Ստեղծված իրավիճակից որևէ մեկը գոհ չէ։ Դատապարտում ենք և որոշակի քայլեր ենք անում։ Անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Կարծում ենք, որ այդ քայլերի և միջազգային ճնշման արդյունքն էր, որ գազատարը բացվեց»,- հայտնեց նախարարը։
Սանոսյանը հավելեց, որ աշխատանքներ են արվում, որի մասին վարչապետը բարձրաձայնեց կառավարության նիստում։ Նա հավելեց, որ հայկական կողմը շարունակում է պնդել, որ տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի․ «Խաղաղության օրակարգից բացի որևէ մեկն ի՞նչ այլ օրակարգ է առաջարկել»։

Հարցին, թե ի՞նչ պահանջներ են քննարկվում Բաքվի կողմից, նախարարն ասաց, որ այդ հարցին ԱԳՆ-ն կպատասխանի։
Մեկ այլ հարցի, թե արցախահայերի աչքերին ո՞նց են նայելու՝ Սանոսյանը պատասխանեց․ «Մենք այդ մարդկանց աչքերի մեջ նայում ենք, շփվում ենք, աջակցում ենք»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե մինչդեռ Հայաստանում Եվրատեսիլ էինք անում, ադրբեջանցիներն արցախցիների ճանապարհն էին փակում, Սանոսյանն արձագանքեց․ «Եվրատեսի՞լն է պատճառը, որ Լաչինի միջանցքը փակել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։