Գերմանիայում բնական հեղուկացված գազի առաջին տերմինալը սկսել է վառելիք ստանալ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Դեկտեմբերի 21-ին Վիլհելմսհավեն նավահանգստում հեղուկացված բնական գազի (LNG) տերմինալը ձեռնարկությունների և տնային տնտեսությունների համար վառելիքի առաջին խմբաքանակն է մղել գերմանական գազի փոխանցման ցանց: Ըստ Uniper օպերատոր ընկերության՝ դա արվել է նախատեսված ժամկետից մեկ օր շուտ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տերմինալը պաշտոնապես շահագործման է հանձնվել դեկտեմբերի 17-ին։ Այդ օրը Վիլհելմսհավեն են այցելել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը և ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։ LNG տերմինալի բացման արարողության ժամանակ Շոլցն ընդգծել է, որ դրա նպատակն է Գերմանիայում էներգիայի մատակարարումն «անկախ դարձնել Ռուսաստանից եկող խողովակաշարերից»։

Դեկտեմբերի 15-ին «Höegh Esperanza» վերագազիֆիկացման նավը խարսխվել է Վիլհելմսհավենում: Այն Իսպանիայից Գերմանիա է մատակարարել 165 հազար խորանարդ մետր հեղուկացված գազ։ Հենց այս վառելիքն է այժմ սկսել մուտք գործել Գերմանիայի գազափոխադրման ցանց։ Ըստ Uniper-ի՝ գազի այս ծավալը բավարար է տարվա ընթացքում 50-ից 80 հազար տնային տնտեսությունների մատակարարման համար։

Սպասվում է, որ առաջին LNG լցանավերը կսկսեն Höegh Esperanza-ում խարսխվել և պահեստարաններ հեղուկ գազ մղել հունվարի կեսերից:

«Դեռևս չի ծրագրվում ընդունել Ռուսաստանից LNG մատակարարումներ, գազը ներկրվելու է ԱՄՆ-ից, Հյուսիսային և Արևմտյան Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից»,- Business Insider-ին հայտնել է Uniper, RWE և VNG ընկերությունների ներկայացուցիչը։

Տաթև Ֆռանգյան